Սերբիան պատրաստ է համավարակի դեմ պայքարում աջակցել Հայաստանին - Mediamax.am

4082 դիտում

Սերբիան պատրաստ է համավարակի դեմ պայքարում աջակցել Հայաստանին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ասել է, որ անհրաժեշտության դեպքում իր երկիրը պատրաստակամ է աջակցել Հայաստանին համավարակի ու դրա հետեւանքների հաղթահարման համար։

Ալեքսանդր Վուչիչի հետ հեռախոսազրույցում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սերբ գործընկերոջը եւ նշել, որ առողջապահության նախարարության հետ ճշգրտումներից հետո տեղեկություն կփոխանցվի սերբական կողմին:

 

Արմեն Սարգսյանն ու Ալեքսանդր Վուչիչն ընդգծել են երկու երկրների համագործակցության մեծ ներուժը տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, գյուղատնտեսության ոլորտներում, վստահություն հայտնել, որ մուտքի արտոնագրերի երկուստեք վերացումը կնպաստի գործարար կապերի ակտիվացմանն ու զբոսաշրջության զարգացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին