Հայաստանը «երբեւէ չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը» - Mediamax.am

3325 դիտում

Հայաստանը «երբեւէ չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը»


Աննա Նաղդալյանը
Աննա Նաղդալյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր մեկնաբանել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության վերջին հայտարարությունը:

Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը դիմել էր ՀՀ քաղաքացիներին՝ հորդորելով «պահպանել ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը»:

 

«Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին եւ երբեւէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված»,- հայտարարել է Աննա Նաղդալյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին