Մոլդովայի նախագահը կմասնակցի ԵՏՄ երեւանյան գագաթնաժողովին - Mediamax.am

2189 դիտում

Մոլդովայի նախագահը կմասնակցի ԵՏՄ երեւանյան գագաթնաժողովին


Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Բարձրագույն խորհրդի նիստին, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ին Երևանում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Իգոր Դոդոնն այդ մասին ասել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո: 

 

ԵՏՄ անդամ-պետություններն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը:

 

Սեպտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել էր, որ ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին հրավիրված են Մոլդովայի, Իրանի եւ Սինգապուրի ղեկավարները:

 

Նախատեսվում է, որ Երեւանում կստորագրվի ԵՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին