Հայաստանն ու Ղազախստանը կընդլայնեն «բարեկամական կապերը» - Mediamax.am

3044 դիտում

Հայաստանն ու Ղազախստանը կընդլայնեն «բարեկամական կապերը»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այսօր վերահաստատել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ սերտ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

«Մենք մեծապես հետաքրքրված ենք՝ շարունակելու ընդլայնել ձեր պետության հետ մեր բարեկամական հարաբերությունները»,- Նուր-Սուլթանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Ղազախստանի նախագահը:

 

Նրա խոսքով՝ հայկական շուկան գործնականում մեծ հետաքրքրություն է ներկայացնում իր երկրի արդյունաբերության համար եւ հնարավորություն կա սերտ համագործակցել Ղազախստանի լոգիստիկ հնարավորությունների կիրառման համատեքստում:

 

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, որ պետք է լիարժեք օգտագործել այն ներուժը, որ կա տնտեսական ոլորտում։

 

«Պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների միջեւ առկա ներուժը լիարժեք ծավալով իրագործվի»,- ասել է ՀՀ վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին