Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն այսօր Հայաստանին կոչ է արել միանալ տարածաշրջանային նախագծերին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսի սեփական թղթակիցը, նա այդ մասին ասել է Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Էլմար Մամեդյարովն ասել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որը շահագործման է հանձնվելու այս տարվա ընթացքում, «աշխարհառազմավարական նախագիծ է, որի շնորհիվ Ասիան եւ Եվրոպան կկապվեն միմյանց »:
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, ԼՂ հակամարտությունը իր ազդեցությունն է ունենում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի վրա, որը «անելանելի վիճակում է հայտնվել»:
«Հայաստանը խաղից դուրս է մնում եւ չի ընդգրկվում նման նախագծերում: Մենք կարծում ենք, որ նման նախագծերի օգնությամբ կարող ենք ազդել հակամարտությունների վրա: Իհարկե, Հայաստանը կարող է միանալ այս նախագծին: Մենք համոզված ենք, որ ուշ թե շուտ Հայաստանի կառավարությունը կմտածի այս մասին, եւ լայնածավալ մասնակցություն կունենա այս նախագծերում», - հայտարարել է Էլմար Մամեդյարովը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: