Հայաստանի նախագահի եւ աստղերի «ռոք-ն-ռոլային» լուսանկարը - Mediamax.am

exclusive
12325 դիտում

Հայաստանի նախագահի եւ աստղերի «ռոք-ն-ռոլային» լուսանկարը

Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Արմեն Սարգսյանը
Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Արմեն Սարգսյանը
Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Արմեն Սարգսյանը, Ջոն Դին եւ Արա Թադեւոսյանը

Հունիսի 5-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա գտնվեց Մեդիամաքսի եւ Do Somethig-ի կազմակերպած գալա-երեկոյին՝ նվիրված Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակին:

Երեկոյի ավարտից հետո նախագահը «Սալոն» ռեստորանում ընթրեց Deep Purple-ի երգիչ Իէն Գիլանի, Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի եւ Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դիի հետ:

Մինչ սեղան նստելը նախագահի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը Արմեն Սարգսյանին եւ հյուրերին խնդրեց մի պահ իրար կողք կանգնել՝ արարողակարգային լուսանկարի համար: Այդ նկարն արվեց.

Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Արմեն Սարգսյանը, Ջոն Դին եւ Արա Թադեւոսյանը Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Արմեն Սարգսյանը, Ջոն Դին եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Մի քանի վայրկյան հետո նախագահն ասաց, որ իր փողկապը ռոք-ն-ռոլային երեկոյին ավելորդ պաշտոնականություն է հաղորդում եւ որոշեց հանել այն: 

Հանելու ընթացքում Թոնի Այոմին ինչ-որ բան ասաց, որը լավ չլսեցի:

Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Արմեն Սարգսյանը Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Մեկ ակնթարթ հետո Հայաստանի նախագահի փողկապը հայտնվեց «խավարի արքայի» (իրականում՝ պայծառ ու կատակասեր մարդու) պարանոցին:

Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Արմեն Սարգսյանը Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Այնպես որ, այս հանդիպման մասին հիշեցնելու է ինչպես արարողակարգային, այնպես էլ այսպիսի «ռոք-ն-ռոլային» լուսանկարը.

Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Արմեն Սարգսյանը Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Դավիթ Հակոբյան

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին