Հայ-Ռուսական համալսարանի գործունեությանը վերաբերող նոր համաձայնագիր կկնքվի - Mediamax.am

1855 դիտում

Հայ-Ռուսական համալսարանի գործունեությանը վերաբերող նոր համաձայնագիր կկնքվի


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Երեւանում գործող Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) գործունեության պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծին։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ համապատասխան կարգադրությունը եւ համաձայնագրի նախագիծը հրապարակվել են ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

 

Համաձայնագիրը նախատեսված է 10 տարով եւ կարող է ավտոմատ կերպով երկարաձգվել:

 

Նախագծում նշվում է, որ ՀՌՀ-ի նպատակներից են ռուսաց լեզուն եւ մշակույթը հանրահռչակող կրթական միջոցառումների անցկացումը, ռուսաց լեզվի ուսուցիչների խորացված վերապատրաստման կենտրոնի ստեղծումն ու զարգացումը, կրթական ցուցահանդեսների եւ տոնավաճառների անցկացումը, Հայաստանում հումանիտար եւ գիտատեխնիկական ոլորտներում Ռուսաստանի դերի եւ ազդեցության ամրապնդումը։

 

Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարությանը հանձնարարվել է բանակցություններ վարել հայկական կողմի հետ եւ Ռուսաստանի կառավարության անունից ստորագրել համաձայնագիրը։

 

ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 14-ին, հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը, քանի որ չունի հայկական եւ ռուսական կողմերի աջակցությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին