«Այբ» հիմնադրամը եւ «Երեւան Մոլը» կհամագործակցեն կրթության ոլորտում - Mediamax.am

1522 դիտում

«Այբ» հիմնադրամը եւ «Երեւան Մոլը» կհամագործակցեն կրթության ոլորտում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս։ «Այբ» կրթական հիմնադրամը եւ «Երեւան Մոլը» հուշագիր են կնքել կրթության ոլորտում համագործակցության մասին։

«Երեւան Մոլը» շարունակական աջակցություն է ցուցաբերելու «Այբ» կրթական հիմնադրամի կրթական նախաձեռնություններին՝ այն սկսելով հայերենի «Մեղու» մրցույթի  շրջանակում գործընկերությամբ։

 

«Այբ»-ի զանգվածային մրցույթների ընթացքում «Երեւան Մոլը» կօգնի մեծացնելու արդի կրթական հնարավորությունների հասանելիությունն ավելի մեծ թվով շահառուների համար։ Մասնավորապես՝ «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը զգալի ներդրում կունենա ինչպես մրցույթների մրցանակային ֆոնդում, այնպես էլ մրցանակակիրների եւ հաղթողների պարգեւատրման արարողության ժամանակ՝ օգնելով ապահովելու երեխաների համար տոնական ուրախ ժամանց։

Ամռանը «Նավապետ Քիդի գանձերի կղզին» հարթակ էր դարձել 2021 թվականի «Կենգուրու» եւ «Մեղու» մրցույթների մրցանակաբաշխության համար՝ աջակցելով պաշտոնական միջոցառումներին եւ երեխաներին նվիրելով կրթական տոն։

 

Դեկտեմբերի 26-ին եւ 27-ին աշխարհում հայերենի ամենամեծ դպրոցական մրցույթը կանցկացվի Հայաստանի եւ Արցախի 3-12-րդ դասարանցիների համար։

 

Դեկտեմբերի 19-ին այն առանձին փուլով կանցկացվի նաեւ սփյուռքի հայալեզու սովորողների համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին