Անգլերենի դասեր՝ Տավուշի, Լոռու ու Շիրակի զբոսաշրջային ներուժն իրացնելու համար - Mediamax.am

exclusive
5547 դիտում

Անգլերենի դասեր՝ Տավուշի, Լոռու ու Շիրակի զբոսաշրջային ներուժն իրացնելու համար


Լուսանկարը` Մեդիամաքս

«Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն
«Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Գալագերը
Ջոն Գալագերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆրանկ Հեսսը
Ֆրանկ Հեսսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մադլեն Ռաուշենբերգերը
Մադլեն Ռաուշենբերգերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Այվազյանը
Գայանե Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեւիկ Սարիբեկյանը
Արեւիկ Սարիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուրգեն Հարությունյանը
Գուրգեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Գալագերը եւ Մադլեն Ռաուշենբերգերը
Ջոն Գալագերը եւ Մադլեն Ռաուշենբերգերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեւիկ Սարիբեկյանը
Արեւիկ Սարիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Զբոսաշրջիկին ձեր երկրով հետաքրքրելու համար բավարար չէ ներկայացնել դրա բնությունը, պատմությունն ու մշակույթը: Եթե դուք չեք խոսում զբոսաշրջիկի լեզվով, նա ձեզ պարզապես չի հասկանա։ Լեզվի իմացությունն առաջնային անհրաժեշտություն է հյուրանոցների, հյուրատների, հասարակական սննդի վայրերի ու ինֆորմացիոն կենտրոնների աշխատակիցների համար։

 

Սա է պատճառը, որ Հայաստանի հյուսիսային երեք մարզերի՝ Տավուշի, Լոռու ու Շիրակի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների համար Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը՝ ԵՄ եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, որոշել է անցկացնել անգլերենի անվճար դասընթացներ։  

 

Դասընթացները կազմակերպվում են ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից, իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։

«Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեդիամաքսը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մասնակցել է ծրագրի մեկնարկի միջոցառմանը, որին ներկա հյուրերից բացի, տեսակապով միացել են նաեւ մյուս մարզերի ներկայացուցիչներն ու դասընթացավարները։

 

«Ուրախ եմ լինել այստեղ, քանի որ այս նախագծում մեկտեղված են ինձ հոգեհարազատ երկու ոլորտ՝ կրթությունը եւ զբոսաշրջությունը», – ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։

 

«Հայաստանն աշխարհից թաքնված մի գողտրիկ անկյուն է։ Հարկ է, որ ավելի շատ մարդ իմանա Հայաստանի՝ այս հիասքանչ վայրի մասին։ Շատ ուրախ եմ, որ ծրագիրն իրական օգուտ կբերի Հայաստանին, այն ավելի հասանելի կդարձնի միջազգային զբոսաշրջիկների համար ու զբոսաշրջային ավելի մեծ եկամուտներ կապահովի Հայաստանի տնտեսությունում: Հայաստանն անցում է կատարում ապագայամետ տնտեսական մոդելի, հետեւաբար զբոսաշրջությունն ավելի ու ավելի մեծ դերակատարում է ունենալու այս երկրում կայուն տնտեսական մուտքեր ապահովելու համար», – նշել է դեսպանը։

Ջոն Գալագերը Ջոն Գալագերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա ընդգծել է՝ ծրագրի արդյունքում զբոսաշրջային ոլորտի հայ ներկայացուցիչների տիրապետելով լեզվին կկարողանան կապեր հաստատել արտասահմանցի գործընկերների ու զբոսաշրջիկների հետ, ինչը դրական կերպով կանդրադառնա նրանց գործունեության վրա։

 

«Զբոսաշրջությունը հաջողում է, երբ հյուրընկալող կողմը կարողանում է հաղորդակցվել լեզվով, որով խոսում են զբոսաշրջիկները», – ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի պետ Ֆրանկ Հեսսը։

 

«Եվրոպական Միությունում երեք հիմնական լեզու կա: Ես գերմանացի եմ, եւ իմ մայրենի լեզուն երրորդ հիմնական լեզուն է ԵՄ-ում։ Ժամանակին ես դասավանդել եմ ֆրանսերեն, սա երկրորդ լեզուն է։ Եվ, ինչպես գիտեք, Եվրամիությունում առաջին տեղում շարունակում է լինել անգլերենը՝ չնայած «Brexit»-ին եւ, զբոսաշրջիկների մեծ մասը հաղորդակցվում է հենց այս լեզվով», – ասել է նա։

Ֆրանկ Հեսսը Ֆրանկ Հեսսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆրանկ Հեսսը նշել է, որ Հայաստանի հյուսիսային մարզերն ու երկիրն առհասարակ, զարգացման մեծ ներուժ ունեն։ Եւ եթե երկրի առումով այդ ներուժը երեւում է հատկապես ՏՏ ոլորտում, ապա նշված հյուսիսային մարզերում մեծ զարգացում կարող է լինել նաեւ զբոսաշրջության շնորհիվ։  

 

«Անգլերենի ուսուցման ծրագրի նպատակը Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ բերելն ու դրա շնորհիվ այստեղ ապրող մարդկանց կենսամակարդակը բարելավելն է», – ասել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը։

 

Դասընթացներից բացի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) նշված մարզերում իրականացնում է բազմաթիվ այլ ծրագրեր եւս, աջակցում է փոքր բիզնեսի կայացմանը։

Մադլեն Ռաուշենբերգերը Մադլեն Ռաուշենբերգերը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Զբոսաշրջային ոլորտում մեր նպատակն է բարելավել առաջարկը, որի շնորհիվ հնարավոր կլինի Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ գրավել ու այդպիսով այստեղ ավելի շատ աշխատատեղեր ապահովել։ Միանգամայն համակարծիք եմ ասվածի հետ, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունի, եւ մեզ համար մեծ պատիվ է աջակցել այս ոլորտին։ ԵՄ աջակցությամբ 2020թ. հունիսից սկսած մենք կարողացել ենք տարբեր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կորոնավիրուսի հետ կապված աջակցություն տրամադրել 35 տնտեսվարող սուբյեկտների, որոնք առնչվում են զբոսաշրջության ոլորտին ու այդ ֆինանսավորման շնորհիվ կարողացել ենք պահպանել 100 աշխատատեղ», – ասել է Մադլեն Ռաուշենբերգերը։

 

Նա կարեւորել է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությունը, որի շրջանակներում համատեղ աշխատանք է տարվում Հայաստանի զբոսաշրջային ոլորտի մարքեթինգի ու բրենդավորման ուղղությամբ։

 

«Այս բոլոր աշխատանքներն ուղղված են մեր շատ հավակնոտ նպատակի իրագործմանը՝ Հայաստանում զբոսաշրջության ոլորտը դարձնել ավելի նորարարական, ավելի մրցակցային, զբոսաշրջային բիզնեսը դարձնել ավելի կայուն եւ շահութաբեր, ոգեշնչել ավելի շատ մարդկանց գալ Հայաստան: Քանի որ ակնկալվում է արտասահմանցի զբոսաշրջիկների աճ, շատ բնական էր մեր համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ, որի շրջանակներում էլ ՀՀ հյուսիսային երեք մարզերից զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչները կսովորեն անգլերեն: Շատ ուրախ եմ, որ մեր համագործակցության շնորհիվ զբոսաշրջության ոլորտի 140 ներկայացուցիչներ հնարավորություն կունենան մասնակցել դասընթացներին։ Լեզվի իմացությունն օգնում է մշակութային կամուրջներ կառուցել, եւ տիրապետելով լեզվին, ոլորտի ներկայացուցիչները կկարողանան ավելի լավ հասկանալ, թե իրենց մոտ եկող զբոսաշրջիկն ինչով է հետաքաքրքրվում, ինչ է ցանկանում տեսնել, գտնել Հայաստանում», – ասել է GIZ հայաստանյան գրասենյակի տնօրենը։

Ջոն Գալագերը եւ Մադլեն Ռաուշենբերգերը Ջոն Գալագերը եւ Մադլեն Ռաուշենբերգերը

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի խորհրդական Գայանե Այվազյանը կարեւորել է լեզվի դասընթացները՝ զբոսաշրջային առաջարկներն էլ ավելի գրավիչ դարձնելու տեսանկյունից։

 

«Այսօր, առավել քան երբեւէ, զբոսաշրջության ոլորտն ունի հզորացման, բազմազան առաջարկների, ոլորտի ներկայացուցիչների կարողությունների զարգացման, նորարար գաղափարների խթանման կարիք: Այս ծրագիրը հնարավորություն կտա ավելի գրավիչ դարձնել զբոսաշրջային առաջարկները, մատուցել որակյալ ծառայություններ ու մրցակցային առավելություններ ձեռք բերել», – ասել է նա։

 

Անգլերենի դասավանդումը կազմակերպելու է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը։ Դասընթացներն անցկացվելու են առցանց ու մեկնարկելու են 2022թ․ հունվարին։

Գայանե Այվազյանը Գայանե Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բրիտանական խորհուրդն անգլերենի դասավանդման բազմամյա փորձ ունի, եւ սա մեր գործունեության կարեւոր ուղղություններից է։ Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ենք ունենալու աշխատել այս երեք մարզերի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ: Մինչեւ կորոնավիրուսի համավարակը Հայաստանը սկսել էր բավականին գրավիչ զբոսաշրջային ուղղություն դառնալ: Կորոնավիրուսը որոշակի ժամանակ տվեց հայկական զբոսաշրջային բիզնեսներին, որպեսզի բարելավեն ենթակառուցվածքները, լեզվական հմտություններն ու պատրաստ լինեն ընդունել էլ ավելի շատ զբոսաշրջիկների», – ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը։

Արեւիկ Սարիբեկյանը Արեւիկ Սարիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով՝ դասընթացներին մասնակցելու համար արդեն 150 մարդ է գրանցվել, եւ այս ցուցանիշը վկայում է, որ դրանց կարիքը կա։ Որոշակի ընտրական փուլից հետո կընտրվի 140 մասնակից։

 

Տավուշի մարզպետարանի Զբոսաշրջության եւ զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար Գուրգեն Հարությունյանը մեկն է, ով դիմել է դասընթացներին մասնակցելու համար․

 

«Այս պահին անգլերենով «hi»–ից բացի ոչինչ չեմ կարող ասել, այնպես որ, եթե ընտրվեմ որպես ծրագրի մասնակից, կկարողանանք հետեւել իմ առաջընթացին», – ասել է Հարությունյանը։

Գուրգեն Հարությունյանը Գուրգեն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա նշել է՝ զբոսաշրջությունը Տավուշի մարզի զարգացման գերակա ոլորտներից է, եւ այս առումով շատ կարեւոր է ոլորտի ներկայացուցիչների կրթական մակարդակի բարձրացումը․

 

«Թե՛ Եվրոպական Միության, թե՛ GIZ անմիջական ֆինանսավորմամբ տարիներ շարունակ, ինչպես Տավուշի, այնպես էլ հանրապետության մյուս մարզերում իրականացվել են թիրախային ներդրումներ եւ ծրագրեր, ու այս ծրագիրն էլ դրանց տրամաբանական շարունակությունն է», – ասել է Գուրգեն Հարությունյանը։

Արեւիկ Սարիբեկյանը Արեւիկ Սարիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դասընթացների ընթացքում նախատեսվում է բարելավել անգլերենի մի շարք հմտություններ՝ բանավոր հաղորդակցում, լսողական եւ ընկալման հմտություններ, ինչպես նաեւ գրավոր խոսք ու քերականություն։ Դրանց կարող են մասնակցել տարբեր աստիճանի անգլերենի իմացությամբ մարդիկ։ Մասնակիցներն, ըստ իմացության մակարդակի, բաժանվելու են խմբերի։

 

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին