Դպրոցները կվերաբացվեն սեպտեմբերի 15-ից - Mediamax.am

9045 դիտում

Դպրոցները կվերաբացվեն սեպտեմբերի 15-ից


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:

Բուհերի եւ մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, հայտնել է կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը:

 

«Պարետատունը, մեր մյուս գործընկերները եւ նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը եւ ուղեցույցները, որոնք կհրապարակվեն եւ կտարածվեն առաջիկա օրերին: Խնդրում ենք այս հարցում հետեւել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության եւ նախարարի էջերին», - ասել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին