284 դպրոցում ինժեներական լաբորատորիաներ կներդրվեն - Mediamax.am

3838 դիտում

284 դպրոցում ինժեներական լաբորատորիաներ կներդրվեն


Լուսանկարը` https://nsu.ru


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշել է 834 մլն դրամ հատկացնել 284 դպրոցում ինժեներական լաբորատորիաների ներդրման համար։

«Հանրակրթական դպրոցներում ներկայում գործում է նման 350 լաբորատորիա։ Սա լավ ներդրում է եւ հետագայում դրական ազդեցություն կունենա    տնտեսության վրա»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

 

Նախաձեռնությունը կիրականացնի «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությունը, որը ստանձնում է նաեւ մասնագետների վերապատրաստման գործընթացը։

 

Կառավարության անդամները կարեւորել են հաջորդ տարի նման լաբորատորաների թվի ավելացումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին