Դիլիջանում կրթական կլաստեր է ստեղծվում - Mediamax.am

12110 դիտում

Դիլիջանում կրթական կլաստեր է ստեղծվում


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ու «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը կնքել են համագործակցության հուշագիր` Դիլիջան քաղաքում կրթական կլաստերի ստեղծման վերաբերյալ։

ԿԳՆ-ում նշել են, որ կլաստերի ստեղծման ռազմավարական նպատակն է աշխարհի առաջադեմ կրթական համակարգերի փորձի վրա Հայաստանում ապագայի կրթական միջավայրի ստեղծումը։

 

Հուշագրի համաձայն՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի,   կաշխատի IDeA հիմնադրամի հետ հայեցակարգի մշակման, մասնակիցների միջեւ փոխհարաբերությունների կանոնների եւ ինչպես բուն կլաստերի, այնպես էլ դրանում ներառվող հաստատությունների կրթական բովանդակության վրա։

 

Դիլիջանի կրթական կլաստերը լինելու է բաց կրթական էկոհամակարգ, որը կարող է ներառել նոր մասնակիցներ, այդ թվում` հանրակրթական պետական ուսումնական հաստատություններ։ Հետագայում այս նախագիծը կարող է կրկնօրինակվել Հայաստանի մյուս շրջաններում։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին