Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են 2014թ. պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության լրամշակված պլանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ապրիլի 15-ից 16-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության եւ Ֆրանսիայի ԶՈՒ երկկողմ ռազմական համագործակցության վարչության ներկայացուցիչների միջեւ ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի ռազմական կցորդի մասնակցությամբ անցկացվել են երկկողմ պաշտպանական քննարկումներ:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է քննարկումների համար Երեւանում գտնվող Ֆրանսիայի ՊՆ պատվիրակությանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան, պարոն Անրի Ռենոյին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը` մասնավորապես ռազմական կրթության, ռազմական առողջապահության եւ խաղաղապահ գործողությունների բնագավառներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: