ՀՀ ՊՆ. «Մեր իրավունքն է համագործակցել ե՛ւ Ֆրանսիայի, ե՛ւ Իրանի հետ» - Mediamax.am

4556 դիտում

ՀՀ ՊՆ. «Մեր իրավունքն է համագործակցել ե՛ւ Ֆրանսիայի, ե՛ւ Իրանի հետ»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ասել է, որ «հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն Հայաստանի է եւ որեւէ մեկի դեմ ուղղված չէ»:

«Մեր իրավունքն է համագործակցել ե՛ւ Ֆրանսիայի, ե՛ւ Իրանի հետ»,- ասուլիսի ժամանակ ասել է Սուրեն Պապիկյանը: Նա նշել է, որ Հայաստանի ֆրանցիացի եւ իրանցի գործընկերները հարգում են այլ համագործակցությունները, եւ հայկական կողմն ակնկալում է, որ համարժեք մոտեցում պետք է դրսեւորի նաեւ ռուսական կողմը:

 

Նա նշել է, որ Հայաստանն ռազմատեխնիկական համագործակցությունը դիվերսիֆիկացնելու խնդիր դրել է 2022 թվականի սեպտեմբերից հետո, երբ ագրեսիայի ենթարկվեց ՀՀ ինքնիշխան տարածքը.

 

«Հայաստանի ՀՕՊ համալրումն արվում է սեփական հակաօդային պաշտպանություն ունենալու եւ մեր երկնքի անվտանգությունն ապահովելու համար»:

 

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն էլ իր հերթին նշել է, որ «Երեւանն իրավունք ունի շրջվել դեպի այն գործընկերները, որոնք վստահելի են»:

 

«Ֆրանսիան Հայաստանում կունենա ռազմական խորհրդատու, որը միշտ կգտնվի այստեղ»,- հավելել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին