Ֆրանսիայի Զինված ուժերի պատվիրակությունը Հայաստանում է - Mediamax.am

1268 դիտում

Ֆրանսիայի Զինված ուժերի պատվիրակությունը Հայաստանում է


Լուսանկարը` ԱԽ գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ:

ԱԽ գրասենյակից հայտնել են, որ պատվիրակությունը գլխավորում է Ֆրանսիայի ԶՈՒ Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարության գլխավոր վարչության պետ Գիյոմ Օլանժիեն:  

 

Արմեն Գրիգորյանն ընդգծել է այցի կարեւորությունը ու ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, տարածաշրջանային խաղաղությանը հասնելուն միտված ջանքերը:

 

Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին