Փելոսին ներկայացրել է ՀՀ սահմանի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը - Mediamax.am

737 դիտում

Փելոսին ներկայացրել է ՀՀ սահմանի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 18-ին կայացած հանդիպմանը Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Նենսի Փելոսիին իրավիճակին արագ արձագանքելու, Հայաստան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար:

 

Նենսի Փելոսին ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին