Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով կփոխարինի Տիրան Խաչատրյանին - Mediamax.am

2131 դիտում

Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով կփոխարինի Տիրան Խաչատրյանին


Արշակ Կարապետյանը
Արշակ Կարապետյանը

Լուսանկարը` http://www.hayzinvor.am/


Երեւան: Մեդիամաքս: Կառավարությունը հայտարարություն է տարածել՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակված համարելու մասին։

«Առաջնորդվելով Սահմանադրության եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը եւ այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին»:

 

Արշակ Կարապետյանը 2016թ. Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո պաշտոնանկ արված զինվորականներից է: 2018թ. հեղափոխությունից հետո նա եղել է վարչապետի խորհրդական:

 

Տիրան Խաչատրյանը փետրվարի 24-ին ազատվել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից, որից հետո դիմել էր Վարչական դատարան՝ վիճարկելով իր ազատման հրամանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին