Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում է շնորհվել - Mediamax.am

1639 դիտում

Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում է շնորհվել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության եւ անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ֆելիքսի Ասատրյանը հետմահու պարգեւատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

ՀՀ վարչապետի միջնորդությամբ համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը:

 

ՀՀ վարչապետի միջնորդությամբ եւ նախագահի հրամանագրերով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին՝ գեներալ-մայորի զինվորական կոչում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին