Հակառակորդը մեկ օրում 130 զինծառայող է կորցրել - Mediamax.am

1514 դիտում

Հակառակորդը մեկ օրում 130 զինծառայող է կորցրել


Լուսանկարը` Հանրային հեռուստաընկերություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասել է, որ հակառակորդը վերջին 24 ժամվա ընթացքում իր տապալված հարձակվողական գործողությունների արդյունքում կորցրել է 130 զինծառայող եւ ունեցել է շուրջ 200 վիրավոր:

Այդ ընթացքում հայկական զինված ուժերի կողմից խոցվել է 29 տանկ եւ 3 «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ, 1 «Սմերչ» համազարկային կայանք, 11 ԱԹՍ:

 

«Հակառակորդն անդադար փորձում է ինչ-որ գործողություններ իրականացնել, մեր զինված ուժերը ոչ միայն զուտ պաշտպանվում են, այլեւ պատասխանում են իրենց գործողություններով», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին