Փաշինյան. Թուրքիան առիթ է փնտրում, որ զորք բերի Նախիջեւան - Mediamax.am

2653 դիտում

Փաշինյան. Թուրքիան առիթ է փնտրում, որ զորք բերի Նախիջեւան


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Թուրքիան փաստացի ներգրավված է Արցախի եւ Հայաստանի դեմ վարվող ռազմական գործողություններում։

Ռուսական հեռուստատեսության «60» րոպե հաղորդմանը տված հարցազրույցում վարչապետն ասել է.

 

«Մեր հավաստի տեղեկություններով՝ թուրքական ռազմական հրահանգիչներն ու բարձրաստիճան զինվորականները գտնվում են Ադրբեջանում, անգամ ղեկավարում են ռազմական գործողությունները»:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Թուրքիան հակամարտության մեջ ավելի լայն ներգրավվելու մտադրություն ունի:

 

«Նրանք առիթ են փնտրում, որպեսզի զորքերը բերեն Նախիջեւան: Չնայած՝ տեղեկություններ ունենք, որ այնտեղ արդեն թուրքական բանակի մի քանի ստորաբաժանումներ կան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին