Նոր պարեկային ծառայությունը Երեւանում կգործի 2021թ. I եռամսյակից - Mediamax.am

2973 դիտում

Նոր պարեկային ծառայությունը Երեւանում կգործի 2021թ. I եռամսյակից


Լուսանկարը` Ֆոտոլուր


Երեւան: Մեդիամաքս: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այսօր ասել է, որ 2021թ. առաջին եռամսյակից Երեւանում իր աշխատանքը կմեկնարկի նոր Պարեկային ծառայությունը։

2022թ. առաջին եռամսյակից էլ այն կգործի Հայաստանի ողջ տարածքում։

 

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են ստեղծվելիք ծառայության կառուցվածքային եւ կադրային համալրմանը, կառույցի տեղակայմանը վերաբերող հարցեր:

 

2020թ. հոկտեմբերի կեսերից Ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկի ընտրված քաղաքացիների ուսուցման գործընթացը, «որի նպատակը նոր գործառույթներով, սարքավորումներով, հմտություններով եւ մտածելակերպով ծառայողի կերպարի ձեւավորումն է», հաղորդում են կառավարությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին