7 արկ է արձակվել Չինարի գյուղի ուղղությամբ - Mediamax.am

2593 դիտում

7 արկ է արձակվել Չինարի գյուղի ուղղությամբ


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։

Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը, հաղորդել է ՊՆ խոսնակը:

 

Այնուհետեւ Շուշան Ստեփանյանը նոր գրառում է կատարել.

 

«Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»։  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին