Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» դասընթացի հայտագրումը - Mediamax.am

8084 դիտում

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» դասընթացի հայտագրումը


Լուսանկարը` FAST

Լուսանկարը` FAST

Լուսանկարը` FAST

Լուսանկարը` FAST

Լուսանկարը` FAST

Լուսանկարը` FAST

Լուսանկարը` FAST

Լուսանկարը` FAST

Արծրուն Հովհաննիսյանը
Արծրուն Հովհաննիսյանը

Լուսանկարը` FAST

Լուսանկարը` FAST

Լուսանկարը` FAST

Լուսանկարը` FAST

Լուսանկարը` FAST

Լուսանկարը` FAST

Լուսանկարը` FAST


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի թեստավորման փուլը։

Տվյալագիտության եւ արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) դասընթացին մասնակցելու հայտ էր ներկայացրել ամառային զորակոչի ենթակա մոտ 400 երիտասարդ (17-23 տարեկան)։ 

Լուսանկարը` FAST

Ինտենսիվ նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքի երիտասարդներին տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության եւ արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որպեսզի նրանք պատրաստ լինեն հետագայում ծառայության անցնել «1991 ստորաբաժանում»-ում։ 

FAST հիմնադրամը, ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը «1991 ստորաբաժանում» ստեղծելու փոխըմբռնման հուշագիրը ստորագրել էին 2019թ. սեպտեմբերին։ 

 

«Նախապատրաստական դասընթացի շնորհիվ FAST հիմնադրամը ցանկանում է ամրապնդել երիտասարդների գիտելիքները տվյալագիտության եւ արհեստական բանականության ոլորտներում։ Դասընթացները լինելու են պարբերական․ մեկնարկելու են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ եւ տեւելու են 24 շաբաթ։ 

Լուսանկարը` FAST

Հաջորդ դասընթացը կմեկնարկի ամռանը: Չափազանց ոգեւորիչ է, որ առաջին դասընթացին մասնակցելու հայտ է ներկայացրել 400 երիտասարդ»,- նշել է FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։

Լուսանկարը` FAST

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կարեւորում է FAST հիմնադրամի կողմից իրականացվող նախապատրաստական դասընթացը։ Հարկ է նշել, որ դասընթացին մասնակցելը շատ կարեւոր է, բայց դեռ երաշխիք չէ, որ երիտասարդները ծառայության կանցնեն «1991 ստորաբաժանում»-ում։ Այդ ընդունելությունն առանձին կարգով է կազմակերպվելու։ Բացի այդ՝ բոլոր ցանկացողները կարող են նաեւ ինքնուրույն պատրաստվել եւ մասնակցել «1991 ստորաբաժանման» ընդունելության մրցույթին»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը Արծրուն Հովհաննիսյանը

Լուսանկարը` FAST

19 հարցի պատասխանելու համար նախատեսված էր 91 րոպե։ Քննության փուլը հաղթահարած երիտասարդներին FAST հիմնադրամը կհրավիրի հարցազրույցի։ 

Լուսանկարը` FAST

Արդյունքում մոտ 60 ապագա զինծառայողներ կմասնակցեն 6 ամիս տեւողությամբ անվճար նախապատրաստական դասընթացին, որը պաշտոնապես կմեկնարկի հունվարի 29-ին։

 

Լուսանկարները՝ FAST

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին