Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին:
ՊՆ-ում նշել են, որ քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական եւ փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր:
Քոլին Քիլրեինը հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: