Շարունակվում են ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժությունները - Mediamax.am

3468 դիտում

Շարունակվում են ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժությունները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ զինված ուժերում եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում շարունակվում են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ մարտական հրաձգությամբ զորավարժություն-ները:

«Զորավարժություններին ներգրավված ՀՕՊ ստորաբաժանումներն իրականացրել են մարտական արձակումներ օդային թիրախների վրա: Մարտական հաշվարկները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները եւ արժանացել զորավարժությունների ղեկավարության բարձր գնահատականին», - ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին