Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօրվա մամուլի ասուլիսում խոսել է իր պաշտոնավարման մեկ տարվա մասին:
Նախարարը հատկապես կարեւորել է մեկ տարվա ընթացքում իրականացված կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները:
Նա հիշեցրել է, որ նպատակ է սահմանել Դիլիջանի Մոնթե Մելքոնյան վարժարանը դարձնել Հայաստանի լավագույն ավագ դպրոցը։
«Թվում էր՝ ժամկետները շատ սեղմ էին, բայց 8 ամիսների ընթացքում մեզ հաջողվեց ապահովել կրթահամալիրը անհրաժեշտ պայմաններով եւ այնտեղ հյուրընկալել 200 աշակերտների՝ առաջին անգամ ունենալով մրցակցային ընդունելություն՝ 3 դիմորդ մեկ տեղի համար», - ասել է Վիգեն Սարգսյանը։
Նախարարի խոսքով, ծառայության ընթացքում զինծառայողների համար լրացուցիչ կրթական հնարավորությունների ստեղծումը Ազգ-բանակ հայեցակարգի կարեւոր բաղադրիչն է:
«Թումո Բանակ ծրագիրը եւս հաջողությամբ գործում է՝ 100 ժամկետային զինծառայողներ ուսուցման կուրս են անցել Ստեփանակերտում եւ Դիլիջանում անցան։ Այս ծրագիրը շարունակական է լինելու եւ առաջիկայում խոշոր զորամասերում ծրագրում ենք ունենալ առանձին Թումո կենտրոններ», - ասել է Վիգեն Սարգսյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում Թումո ուսումնական կենտրոն կբացվի նաեւ Մոնթե Մելքոնյան վարժարանում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: