Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Նախարարը շրջել է զինվորական հոսպիտալում, զրուցել բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով եւ մաղթել շուտափույթ ապաքինում:
Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը ներկայացրել է զինվորական հոսպիտալի նորանշանակ պետ Դանիել Մկրտչյանին։
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաեւ ռազմաբժշկական ոլորտի զարգացման հետ կապված առաջիկա ծրագրերը եւ կարեւորել արձանագրվող թերացումներից հետեւություններ անելու անհրաժեշտությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: