Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ 2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման համար հանձնաժողովի նիստերը կանցկացվեն ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում (Մոսկովյան 5), յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից մինչեւ 18:00-ը:
Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդի աշխատավայրում:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: