Հայաստանի ոստիկանությունը մտադիր է ավելացնել մարմնավաճառության համար տուգանքները - Mediamax.am

9240 դիտում

Հայաստանի ոստիկանությունը մտադիր է ավելացնել մարմնավաճառության համար տուգանքները


Ալիկ Սարգսյան
Ալիկ Սարգսյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն այսօր ասել է, որ մինչեւ 2011-ի վերջ մտադիր է դիմել խորհրդարան` օրենքը խստացնելու եւ մարմնավաճառությամբ զբաղվելու համար վարչական տույժը ավելացնելու առաջարկով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Ալիկ Սարգսյանը հայտարարել է, որ մարմնավաճառության դեմ արդյունավետ պայքարի համար «պետք է մշակել նոր օրենսդրական ակտեր, հսկողության տակ վերցնել այս երեւույթը»:

 

Ոստիկանության պետը հավելել է, որ ոստիկանության աշխատակիցները շարունակում են «երեկոյան ստուգայցեր իրականացնել, սակայն տվյալ հարցը հնարավոր չէ լուծել միայն մանր տուգանքների միջոցով»:

Մեր ընտրանին