Երեւան: Մեդիամաքս: Ցյուրիխի դատախազությունը կդադարեցնի հետաքննությունը Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի նկատմամբ, ով Շվեյցարիայում հրապարակավ հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը:
Ինչպես գրում է Reuters-ը, դատախազության այս որոշումը պայմանավորված է թուրք նախարարի դիվանագիտական անձեռնմխելիությամբ:
«Շվեյցարիայի ԱԳ նախարարության հետ խորհրդակցելուց հետո, դատախազությունը եկավ այն եզրակացության, որ Էգեմեն Բաղըշի նկատմամբ հետաքննությունը չի կարող տարվել, քանի որ որպես թուրք նախարար նա վայելում է դիվանագիտական անձեռնմխելիություն», - ասված է դատախազության հայտարարության մեջ:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Ցյուրիխի դատախազությունը հետաքննություն էր սկսել Էգեմեն Բաղըշի նկատմամբ նրանից հետո, երբ թուրք նախարարը Դավոսում հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը:
Շվեյցարիայում գործող հակառասիստական օրենքն արգելում է հերքել ցեղասպանությունները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: