5/10/15. ԱՄՆ նոր դեսպանատուն, սկանդալ Վրաստանի հետ, աղոթք Վաշինգտոնում - Mediamax.am

exclusive
14314 դիտում

5/10/15. ԱՄՆ նոր դեսպանատուն, սկանդալ Վրաստանի հետ, աղոթք Վաշինգտոնում


Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին 2014 թվականին
Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին 2014 թվականին

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Վաշինգտոնի ազգային մայր տաճարում
Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Վաշինգտոնի ազգային մայր տաճարում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Վիգեն Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Սերժ Սարգսյանը, Ջոզեֆ Բայդենը եւ Սամանթա Փաուէրը Վաշինգտոնի ազգային մայր տաճարում
Վիգեն Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Սերժ Սարգսյանը, Ջոզեֆ Բայդենը եւ Սամանթա Փաուէրը Վաշինգտոնի ազգային մայր տաճարում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ջոն Էվանսը ելույթ է ունենում դեսպանության բացմանը
Ջոն Էվանսը ելույթ է ունենում դեսպանության բացմանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-10

 

ԱՄՆ նոր դեսպանատունը

 

Մայիսի 6-ին Երեւանում բացվել էր ԱՄՆ նոր դեսպանատունը։

 

Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է 90 հազար քառ. մետր: ԱՄՆ-ի կառավարությունը 76 միլիոն դոլար էր ծախսել նոր դեսպանատան կառուցման վրա:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ելույթ ունենալով դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը, դեսպան Ջոն Էվանսն ասել էր, որ «ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»:

 

Նա հաստատել էր Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝  նպաստելու ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Դեսպանը նշել էր, որ ղարաբաղյան խնդրի լուծմանը հասնելու համար Երեւանն ու Բաքուն ստիպված կլինեն փոխզիջումների գնալ՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգները «մտադիր չէ կողմերին հակամարտության լուծում պարտադրել»:

Ջոն Էվանսը ելույթ է ունենում դեսպանության բացմանը Ջոն Էվանսը ելույթ է ունենում դեսպանության բացմանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպանատան նոր շենքը ոչ միայն վկայում է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմանն ուղղված այդ երկրի մտադրության մասին, այլեւ հանդիսանում է «ապագայի յուրօրինակ ներդրում»։

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-10

 

Դիվանագիտական սկանդալ Վրաստանի հետ

 

Մայիսի 4-ին Վրաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն ասել էր, որ Թբիլիսին ստուգում է տեղեկություններն այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը հանդիպել է Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի հետ, որը Արցախ էր ժամանել որպես դիտորդ մասնակցելու մայիսի 3-ին կայացած ԱԺ ընտրություններին:

 

Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ հանդիպումը կրել է մասնավոր բնույթ եւ «պաշտոնական որեւէ հարց չի քննարկվել» ։

 

Մայիսի 5-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել էր իր վրաց պաշտոնակից Իրակլի Ղարիբաշվիլիին, որ Հայաստանն անվերապահորեն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին 2014 թվականին Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին 2014 թվականին

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ դա «անձնական բնույթի, ոչ պաշտոնական շփում էր, որը տեղի էր ունեցել ոչ աշխատանքային օրվա ընթացքում»:

 

Միաժամանակ, Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը հրավիրվել էր երկրի ԱԳՆ, որտեղ հանդիպել էր փոխնախարար Գիգի Գիգիաձեի հետ: Վրացի դիվանագետը «ծայրահեղ մտահոգություն» էր հայտնել Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ու Անատոլի Բիբիլովի հանդիպման կապակցությամբ:

 

Աղոթք՝ Վաշինգտոնում

 

Մայիսի 7-ին Վաշինգտոնի ազգային մայր տաճարում տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթք։

 

Աղոթքի արարողությանը մասնակցել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆիքսե Թվեյթը եւ այլք:

Վիգեն Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Սերժ Սարգսյանը, Ջոզեֆ Բայդենը եւ Սամանթա Փաուէրը Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Վիգեն Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Սերժ Սարգսյանը, Ջոզեֆ Բայդենը եւ Սամանթա Փաուէրը Վաշինգտոնի ազգային մայր տաճարում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Ելույթ ունենալով արարողության ընթացքում, Սերժ Սարգսյանը հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ն վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:

 

ՀՀ նախագահը հիշեցրել էր, որ ամերիկյան առաջադեմ հասարակական-քաղաքական գործիչները դեռեւս 19-րդ դարի վերջին խստորեն դատապարտել են սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականությունը

Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Վաշինգտոնի ազգային մայր տաճարում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի անունը ոսկե տառերով է հավերժացվել հայերի բարեկամների շարքում: Ժամանակին նա դարձավ առաջին ամերիկացին, որն աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործությունների մասին՝ որպես «ազգի ոչնչացման արշավ» որակելով Հայոց ցեղասպանությունը:

 

 

Հայ ժողովուրդը հավերժ կհիշի նաեւ հարյուրավոր այն ամերիկացիներին, ովքեր Հայաստանի, Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի տարածքում որբանոցներ հիմնեցին՝ մահից փրկելով եւ խնամելով ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայ որբերին»,- նշել էր Սերժ Սարգսյանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին