Լաշա Բաքրաձեն կարդում է Դավիթ Ֆարմանյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
23254 դիտում

Լաշա Բաքրաձեն կարդում է Դավիթ Ֆարմանյանի վկայությունը


Լաշա Բաքրաձեն
Լաշա Բաքրաձեն

Լուսանկարը` Լ.Բաքրաձեի անձնական արխիվից


Մեդիամաքսը շարունակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

 

Լաշա Բաքրաձեն պատմաբան եւ գրականագետ է, Վրաստանի Գրականության թանգարանի տնօրենը: «100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Դավիթ Ֆարմանյանի վկայությունից:

 

 

Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

 

Վանի վիլայեթի Բերկրիի շրջանի Խաչան գյուղի կոտորածը վերապրած Դավիթ Ֆարմանյանի վկայությունը:

 

Սկզբում նրանք մերկացրին մեր գյուղի քահանա տեր Մեսրոպին ու ասացին. «Եթե իսլամ ընդունես, կազատենք քեզ, եթե ոչ` կսպանենք»: Քահանան, իհարկե, մերժեց, եւ նրանք սկսեցին պոկել նրա մորուքը, այնուհետեւ յաթաղանով մեկը մյուսի ետեւից կտրեցին նրա վերջույթները, այնուհետեւ` գլուխը ու նետեցին ջուրը:

 

Նույն կերպ խոշտանգեցին ու սպանեցին մեր գյուղապետ Ավետիսին եւ եկեղեցու ժամապահներ Հակոբին, Գրիգորին ու Ավագին: Նրանց ճակատագիրը կիսեցին նաեւ Ասատուր Հովսեփյանը, Հակոբ Պետրոսյանն ու Բաղդասար Գալոյանը:

 

Եկավ իմ հերթը. Ինձ նույնպես մերկացրին: Դահիճները մահվան հրեշտակների նման կանգնել ու սպասում էին: Արեւն արդեն մայր էր մտել: Ես նրանցից սողոսկեցի ու թռա ջուրը: Նրանք սկսեցին կրակել: Ես իմ անզոր ձեռքերով սկսեցի լողալ եւ հասա մյուս ափ: Միայն երկու հոգի հետեւեցին իմ օրինակին:

 

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Նկարահանումը՝ Ալեքսանդր Ալիմով

Post Production` «Թումո» ընկերություն

 

Դավիթ Ֆարմանյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

 

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան:

 

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին