Թիմ Ջուդան կարդում է Վաչագան Պետրոսյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
23342 դիտում

Թիմ Ջուդան կարդում է Վաչագան Պետրոսյանի վկայությունը


Թիմ Ջուդան
Թիմ Ջուդան

Լուսանկարը` Թ.Ջուդայի անձնական արխիվից


Մեդիամաքսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

 

Թիմ Ջուդան The Economist ամսագրի թղթակիցն ու քաղաքական վերլուծաբանն է, հեղինակել է մի քանի գիրք Սերբիայի եւ Կոսովոյի մասին:

 

«100 վայրկյան» նախագծի համար Թիմ Ջուդան կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Վաչագան Պետրոսյանի վկայությունից:

 

 

Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

 

Բիթլիս քաղաքի հայ բնակչության կոտորածը վերապրած Վաչագան Պետրոսյանի վկայությունը

 

Երբ Վանի կառավարիչ Ջեւեթը Բիթլիս գալով, այնտեղ հայերի տեսավ, ասաց Բիթլիսի կառավարչին. «Այստեղ դեռ հայեր կա՞ն»: Նա հրամայեց մարդահամարի տվյալները բերել ու դրանց վրա հիմվելով` հավաքեց 15 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց եւ նրանց զորանոցներ ուղարկեց: Այնուհետեւ նրանք խմբերով հավաքում էին տղամարդկանց, տանում Դուխանաշեն, սպանում նրանց ու նետում ջուրը:

 

Մյուսներին տարան բիթլիսցի մեծահարուստ մի հայի պարտեզ, կապեցին իրար, գնդակահարեցին ու նետեցին նախապես փորված փոսերը (նրանց մեծ մասը նույնիսկ վիրավորված չէր կամ թույլ էր վիրավորվել): Այդպես նրանք ոչնչացրին Բիթլիսի հայ տղամարդկանց:

 

Նրանք ընտրեցին իրենց դուր եկած հայ կանանց ու երեխաներին եւ ստիպեցին նրանց իսլամ ընդունել: Մնացած կանանց ու երեխաներին նույնպես խմբերով տարան Սղերթ, գետի ափին մերկացրին, դաշույններով սպանեցին ու նետեցին գետը: Փոքրիկ տղաների մեծ մասին ողջ-ողջ գետը նետեցին: 

 

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Նկարահանումը՝ Ռեյչել Ջուդա

Post Production` «Թումո» ընկերություն

 

Վաչագան Պետրոսյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

 

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան

 

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին