Զվիադ Քորիձեն կարդում է Ռուբեն Վարդանյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
23012 դիտում

Զվիադ Քորիձեն կարդում է Ռուբեն Վարդանյանի վկայությունը


Զվիադ Քորիձեն
Զվիադ Քորիձեն

Լուսանկարը` Frontnews.ge


Մեդիամաքսը շարունակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

 

Զվիադ Քորիձեն վրացի լրագրող եւ հասարակական գործիչ է:

 

«100 վայրկյան» նախագծի համար Զվիադ Քորիձեն կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Ռուբեն Վարդանյանի վկայությունից:

 

 

Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

 

Մուշի վիլայեթի Մուշի շրջանի Գոմս գյուղի կոտորածը վերապրած Ռուբեն Վարդանյանի վկայությունը

 

Զատիկի վերջին 10-15 ոստիկաններ եկան մեր գյուղ: Նրանք ասացին, որ կառավարությունը բոլորիս կանչում է: Առավոտյան նրանք շրջապատեցին գյուղը, նրանցից մի քանիսը ներխուժեցին, հավաքեցին բոլորին, կանանց ու երեխաներին, եւ քշեցին: Նրանք կրակում եւ սպանում էին բոլոր նրանց, ովքեր փորձում էին փախչել: Երկու հոգի այնտեղ սպանվեցին: Հետո եւս 4 հոգի փորձեցին փախչել ու սպանվեցին: Նրանք մի տղամարդու բռնեցին ու թրով կտրեցին նրա գլուխը:

 

Որոշ ժամանակ քայլելուց հետո վերադարձանք մեր գյուղ, որտեղ այլ գյուղերից շատ մարդիկ էին հավաքվել: Թուրքերը քաղաքից եկան, ընտրեցին գեղեցիկ կանանց ու աղջիկներին եւ տարան: Իմ ընկեր Ռասուլը եկավ, ընտրեց մորս, երեք եղբայրներիս ու ինձ եւ տարավ Բաղեշ` իր տանը պահելու: Մենք այնտեղ մեկ ամիս մնացինք: Մի անգամ մթերք ու ապրանքներ գտնելու համար թուրք երեխաների հետ մեր գյուղ գնացի: Մեր գյուղի բոլոր տները քանդված էին, փայտե մասերը` գողացված: Եկեղեցում ու շրջակա պարտեզում շատ դիակներ կային, թուրքերը 80 կանանց ու երեխաների դիակներ հաշվեցին:

 

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Նկարահանումը՝ Ալեքսանդր Ալիմով

Post Production` «Թումո» ընկերություն

 

Ռուբեն Վարդանյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

 

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան

 

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին