Միացնելով կետերը - Mediamax.am

Միացնելով կետերը
8030 դիտում

Միացնելով կետերը


Վերջերս մեր մշակութային կյանքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն աննկատ անցավ ոչ միայն լայն հասարակության, այլեւ մշակութային գործիչների շրջանակներում:

Ազգային պատկերասրահն առաջին անգամ ցուցադրության հանեց իր պահոցներում գտնվող մշակութային արժեքները: Ցուցադրության հանեց ինտերնետում: Ցուցադրության հանեց այն արժեքները, որոնք երբեւէ չէին ցուցադրվել: Ազգային պատկերասրահի ցուցասրահներում ու պահոցներում հաշվառվում է շուրջ 26 000 նմուշ: Դրանցից միայն 6000-ն էր երբեւէ ցուցադրվել: Այսօր www.gallery.am եւ www.e-gov.am կայքերում կարելի է ծանոթանալ 11 000-ից ավելի նմուշների: Գործընթացը շարունակվում է, եւ մինչեւ 2012 թվականի ավարտը բոլոր 26 000 նմուշները հասանելի կլինեն կայքի այցելուներին: Սա առաջին կարեւոր նորությունն է:

Երկրորդ կարեւոր նորությունն այն է, որ Ազգային պատկերասրահի 90-ամյա պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ պատկերասրահի մշակութային արժեքների ամբողջական ու պատշաճ հաշվառում ու ֆոնդավորում: Դեռեւս երկու տարի առաջ Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից առեւանգել էին հայ գեղարվեստի տարբեր ժամանակները ներկայացնող 18 թանկարժեք կտավներ: Պարզվեց, որ այդ կտավներից միայն 11-ի լուսանկարներն էին առկա պատկերասրահի հաշվառման մատյաններում: Այսինքն` մնացած 7 կտավների մասին «պատմում են միայն պատկերասրահի պատերը»: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ազգային պատկերասրահի 26 000 նմուշներից միայն 9 000-ն ունի լուսանկար, այն էլ սեւ-սպիտակ, շատ դեպքերում` անընթեռնելի…

Եվ, վերջապես, ամենակարեւոր նորությունը: Կայքի շնորհիվ ժողովուրդը ստացավ հնարավորություն ծանոթանալու սեփական հարստությանը: Այսուհետ դպրոցներում, խմբակներում, պարզապես ընտանիքներում մարդիկ կկարողանան տեսնել ու գնահատել համաշխարհային մշակույթի ժառանգության գոհարները:

Դավիթ Սարգսյանը ՀՀԿ անդամ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ինքը ԼՐԱԳՐՈ՛Ղ է

Միացնելով կետերը

«Ներքին դիմադրություն»

Մենք կասկածում ենք...
Մեր ընտրանին