Արմեն Զաքարյան - Mediamax.am
Գլխավոր էջ
BANKS
BRAVO
ITEL
SPORT
GASTROVINO
MAXMONITOR
հարցազրույցներ
Հեղինակներ
Հատուկ նախագծեր
ԳՐՔԵՐ
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը
ՄԵՐ ՀԱՅՐԵՐԻ ՄՈԽԻՐԸ. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»
«Հայկական կարմիր»
ՎԱՆՈՆ ՈՒ ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը
Մեր մասին
Մարդիկ, Գաղափարներ, Տեսլական
Վերելքի ուղին
հայերեն
|
русский
|
english
հայերեն
русский
english
Հոկտեմբեր 14, 2025
հայերեն
русский
english
Արա Թադեւոսյան
Ադոմայտիսի «100 վայրկյանն» ու «հայկական դասը»
Լուսինե Վարդանյան
Մի անգամ Դադիվանքում
նորություններ
հեղինակներ
հատուկ նախագծեր
հարցազրույցներ
հայերեն
|
русский
|
english
հայերեն
русский
english
հեղինակներ
Արմեն Զաքարյան
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն
Երկուշաբթի 1 Սեպտեմբեր 2025 17:17
Հայոց ոսկեդարն ավագ դպրոցում
... տոնը պիտի ապրում լինի ... ոչ միայն արարողություն ... և ոչ այնքան արարողություն ... իսկ ԳԻՏԵԼԻՔԻ տոնը` լիցքավորված նաև իմացումի հաճույքի սպասումով, քանի որ դպրո՛ցն է դռները բացում .... դպրոցի առաքելությունն է հիմքերի հիմքը ..... համալսարանները, եթե ունեն որակ` մասնագետ են պատրաստում, դպրոցը ..... այստեղ պաուզա է հարկավոր ... դպրոցն առաջին հերթին` ՄԱՐԴ ... ու եթե էլիտար գործառույթներ ստանձնածներն ունեն պետականության զգացողություն ու իրենց հանձնառությանը հարիր գիտակցություն, ուսումնառության գործընթացը կկազմակերպեն այնպես, որ, չեմ վախենում այս բառից, կերտվի ՔԱՂԱՔԱՑԻ....
Երկուշաբթի 20 Հունվար 2025 15:52
Պտտեք գլոբուսը կամ պտտվեք նրա շուրջը
Հայաստանում հիմնավորապես արմատացած քաղաքագիտական առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ խնդիրներն ու իրադարձությունները, թե մի բան տեղի ունեցավ, առավելապես «սև ու սպիտակի» շրջանակում են դիտարկվում ու այն, ինչն հանրայնացվում է, ըստ էության հաճախ այլ բան չէ, քան ինքնաբուխ արձագանք ի խորոց սրտի … բովանդակություններն էլ ըստ կանխատրամադրվածության … առաջին տպավորությամբ ձևակերպված որպես վերլուծություն հանրայնացվող ընկալումը միշտ չէ, որ մակերեսային է, բայց ավելի հաճախ խորքային չէ ընդհանրապես … իսկ որտեղ չկա խորություն, այնտեղ երաշխավորված է սխալ հետևությունը։ Կառարկեք, թե` բա մի քանի տող վերևում գրված է Ի ԽՈՐՈՑ սրտի …. այո, այդպես է, սակայն սրտի խորքից բխած խոսքը ամենևին էլ փաստարկ չէ կոնցեպտուալ մտածողության առկայության օգտին ….
Հինգշաբթի 31 Օգոստոս 2023 23:13
Գիտելիքի օրն է …. ուրեմն` Դավիթ Մուրադյան, Երևանում բնակվող Մտածող
Գիտելիքի օրն է, երևի թե, ամենաիմաստալից առիթը խոսել Բանի ու Բան ստեղծողի մասին … և այդ է պատճառը, որ այսօր պիտի օրինաչափություններից դուրս լինեմ ու հակառակ արմատացած կարգին, տուրք չտամ բոլորեքյան հնչող մաղթանքի ու բաժակաճառի լեզվին, թեպետ այսօր դա, գուցե թե, ընդունելի ու թույլատրելի է: Չեմ խոսի նաև կրթության էության ու նպատակների մասին … դա էլ գուցե այլ առիթով ...
Շաբաթ 16 Ապրիլ 2022 13:35
Պատգամվել է` միշտ դեպի վեր
2022թ. ապրիլի 17-ին Կարեն Դեմիրճյանը կդառնար 90 տարեկան:
Երեքշաբթի 1 Փետրվար 2022 10:46
Լուսառաք ներկայության սպասումով…
Փետրվարի 2-ը Կոստան Զարյանի ծննդյան օրն է:Այսօր նա բացակա է ... հուսամ դեռ, հուսամ առժամյա ... հույսն, ասում են, վերջինն է մեռնում ... բայց նա Երևանում պետք է լինի ներկա` որպես կերպ ու մտածողություն, առնվազն որպես աշխարհատեսություն, և եթե կուզեք, նույնիսկ որպես աշխարհազգացողություն, դեռ այսքանը ... դրա համար արվելիք նվազագույնը նրա սոսկական ներկայության արձանագրումն է` արձանի տեղակայումը ... իմաստավոր ներկայությունը, թեպետ շատ սահմանափակ տիրույթում, որ այս կամ այն չափով արդեն իսկ առկա է, դրանից հետո հուսամ, նորովի պիտի գա ...
Հինգշաբթի 9 Հունվար 2020 16:15
Աշխարհին խաղաղություն, խաղաղություն ամենեցուն
Քսան-քսանի առաջին օրերն են ու աշխարհի աղմուկը լցվել է ականջներս... Տրամպ ու Սոլեյմանի, էրդողանական զորք Լիբիայում, Իրան, Իրաքի պառլամենտ, ԱՄՆ-ի կոնգրես ու Նենսի Փելըսի, Բաղդադի օդանավակայան, պատերազմի սպառնալիք, տագնապներ, ամենինչգիտեմական տեսակետներ Հայաստանում, հրդեհներ Ավստրալիայում... մոլորակը հիվանդ է... հիվանդացած Սեւանի պատկերներն են թարմանում... արդյո՞ք մնացին անցյալում, թե՞ դեռեւս կենսունակ կլինեն... աղմուկը շատ է... անիմաստությունները նույնպես... սոցմեդիայի իրենց հարթակում Պլովդիվի հայ մանուկները երգում են` Jingle bells, jingle bells - զանգակներ, զանգակներ, սիրուն զանգակներ... այ, սա ուրիշ... գրեթե միաժամանակ, ոչ-հեռու հարեւանությամբ գործող եկեղեցու զանգերն են հնչում, որ արդեն ժամանակն է, գնալ է պետք ու ներկա լինել սուրբծննդյան պատարագին, ունկնդիր` երկնային ուղերձների կոմիտասյան նոտագրումին, ներքուստ հաղորդվել խաղաղության տրամադրող անտեսանելի-անիմանալի-անբացատրելի կենսահոսքերին հայոց այսօրվա հավատի տանը ինքդ քեզ հետ մնալով` թեկուզեւ առժամ խաղաղվել, խաղաղվել հավատով, որ քո մեկ առանձին վերցրած խաղաղությունն ավելացնում է աշխարհի խաղաղությունը... խաղաղություն աշխարհին... ամենեցուն խաղաղություն...
Շաբաթ 27 Ապրիլ 2019 09:15
Վահագնական դրոշը մեր
Անմեկնելին աստվածներին ճանաչելով է լինում, որ դառնում է այս կամ այն չափով ըմբռնելի, եւ զորություններով է, որ առարկայանում է անիմանալին, մարդկային գիտակցության առջեւ լիովին չմերկացած ներկայություններն են, որ ծովերին խոր ալեկոծությունների են մղում, կենդանիներին` զուգավորումի, ծառերին` ծաղկածլման ու աստղերին` ճառագայթումի։ Զտահոս կենսունակության դեմ անզոր է ամենայն ինչ, այն զորեղ է, զորեղ է կյանքից, ու կյանքից ավելին է, ավելին է նաեւ պատմությունից, որի միայն մակերեսն ենք տեսել ու տեսնում...
Հինգշաբթի 26 Ապրիլ 2018 10:59
Ազատությունից՝ Հանրապետություն
Աստվածաշնչյան պատումները, որ երբեմն/հաճախ մշուշված են առասպելով, աստիճանաբար հասկանալի են դառնում։ Հրեից ցեղը քառասուն տարի դեգերեց անապատում ու նոր միայն արեց վճռական քայլը՝ գնաց իր երկիրն Ավետյաց… Սերունդ էր փոխվել: Սերունդ է փոխվել նաեւ Հայաստանում: Սա ամենաէականն է, սա է ամենավճռականը: Հայաստանում դա տեւեց ոչ թե քառասուն, այլ երեսուն տարի եւ, օ՜, ինչպիսի խորհրդով դրսեւորվեց. նոր սերունդն Ազատության հրապարակից Հանրապետության հրապարակ գնաց: Խորհուրդը՝ Ազատությունից Հանրապետություն։
Երկուշաբթի 19 Հունիս 2017 09:22
Հենոն ու մեր ինքնությունը
2017 թվականի մայիսի 24-ին Հենրիխ Մխիթարյանը նվաճեց Եվրոպայի գավաթը եւ բառի բուն իմաստով` ի ցույց ողջ աշխարհի, հայոց եռագույնը թիկունքին պատվո գավաթը մի քանի անգամ պարզեց գլխից վեր։ Մեզ, անշուշտ, լավ զգացինք, մեր ինքնասիրությունը շոյվեց ու քանի որ անգլիական «Մանչեստր Յունայթեդին» հայաստանցիների մեծամասնությունը երկրպագում է ինչպես խորհրդային տարիներին Երեւանի «Արարատին», այս կամ այն չափով էլ մեզ հաղթող ու չեմպիոն զգացինք։
Երեքշաբթի 4 Ապրիլ 2017 17:45
Ձայնս եմ ծախում, հո խիղճս էլ չեմ ծախում
Երկուշաբթի 20 Մարտ 2017 12:37
Հացը մեր` գոյի, մտքի, սրտի, հոգու նշխարք
Նրան բոլորը, անխտիր բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր իշխանության բարձրադիր միջավայրում են հանգրվանել, թե խոսել են, նրա մասին ասել են` հաց բերողը։ Բայց նա, որ հաց բերող չէր, այլ ծռերին հաց տանող, հաց տանող չհամարվեց, ընդունվեց ու մականվանվեց` հաց բերող։
Լրահոս
Արտաքին քաղաքականություն
| Հոկտեմբեր 13, 2025 16:25
Փաշինյանը Շարմ Էլ Շեյխում զրուցել է Ալիեւի հետ
Կրթության ապագան
| Հոկտեմբեր 13, 2025 14:19
Լեսլի Սզամոզի. Մարտահրավեր նետեք թե՛ ԱԲ-ին, թե՛ սեփական մտածողությանը
Արտաքին քաղաքականություն
| Հոկտեմբեր 13, 2025 10:04
Փաշինյանը Եգիպտոսում կմասնակցի Խաղաղության գագաթնաժողովին
Մեր ընտրանին
Ժողովրդավարության «փարոսներն» այլեւս Եվրոպայում չեն
Բազմաճգնաժամից կարող է փրկել միայն նոր հումանիզմը
ԱԲ-ն խոչընդո՞տ, թե՞ խթան է իրավունքի ոլորտի համար. Իրավունքի գիշեր՝ ՀՖՀՀ-ում
Մեր մասին
|
Կապ
|
Օգտագործման կարգ
|
Գովազդ
8