Բագարանում «պատահաբար» հայտնված Հայկի նոր կյանքը - Mediamax.am

exclusive
24475 դիտում

Բագարանում «պատահաբար» հայտնված Հայկի նոր կյանքը


Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան


Ինչ աչքը չէր տեսել, ականջը չէր ընկել ու չէր էլ երեւակայել, Հայկը հանդիպեց Բագարանում։ Հեքիաթ հիշեցնող նախաբանով պատմությունը սկսվել է մեկ ու կես տարի առաջ, երբ Հայկը, իր համար էլ անսպասելի, դարձավ Բագարան գյուղի հանրահաշվի, երկրաչափության եւ ինֆորմատիկայի ուսուցիչը։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

«Մտածում էի՝ կյանք է, կպատահի, տարբեր գործեր անելու կարիք կլինի, բայց մտքիս ծայրով անգամ չէր անցնի, որ կմտնեմ դպրոց»։

 

Մինչ իր գրասենյակում նստած՝ գրաֆիկ դիզայներ Հայկ Սիմոնյանը մասնավոր պատվերներ էր ստանում, ինտերիեր-էքստերիերի դիզայն անում ու վիդեոմոնտաժով զբաղվում,  ընկերը դիմում է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին ու հետն էլ պատմում Հայկի մասին, խոստանում, որ նա էլ է շուտով դիմելու։ «Ասաց՝ CV-դ կուղարկես, ինձ ամոթով չթողնես։ Ո՞նց չուղարկեի, ուղարկեցի»։ 

 

Կանչեցին հարցազրույցի, հետո թեստավորման, հետո՝ Ուսուցիչ-առաջնորդնորի ակադեմիա ՝ վերապատրաստման։

 

«Միայն այն միտքը, որ հավաքված են մարդիկ, որոնք ունեն գաղափար, որոնք ոչ թե ասում են՝ էսպես լավ կլինի-էնպես լավ կլինի, այլ ռեալ ուզում են ինչ-որ բան ձեռնարկել, որ իրենց ասած «լավը» մի ժամ շուտ տեղ հասնի, ոգեւորիչ էր, ու ավելի ոգեւորիչ էր, որ դրա մի մասը լինելու հնարավորություն ունես։ Նոր միջավայր մտնելը շատ ջանք է պահանջում. պետք է սկսես ներքեւից, որ քեզ նկատեն, հնարավորություն ունենաս դրսեւորվելու։ Իսկ էստեղ հնարավորությունն եկել-ընկել է ձեռքդ, դու կարող ես իրական ազդեցություն ունենալ։ Այդ մտքով ստորագրեցի պայմանագիրը»։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Հնարավորությունը Հայկին սպասում էր Արմավիրի մարզի Բագարան գյուղում, որտեղից Թուրքիան ավելի մոտ է, քան մոտակա բնակեցված գյուղը՝ Վանանդը։ Բագարանը թեեւ Երեւանից մոտ 100 կիլոմետրի վրա է, բայց շատ մեկուսացված է, բագարանցիներն ապրում են մեկը մյուսով, մեծ ընտանիքի պես։ 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Որպես սահմանային գոտի՝ խորհրդային տարիներից գյուղի ելն ու մուտքը վերահսկվում էր։ Հսկիչ-անցագրային կետում զինվորականները ճշտում էին՝ ով է, ում տուն է գնում, հետո միայն որոշում՝ անցաթուղթ տալ-չտալ։ Այս կարգը վերացել է 7-8 տարի առաջ։ Կա ոչ  պաշտոնական վարկած, թե անցագրային խիստ ռեժիմը դժվարացրել է գյուղի աղջիկների ամուսնության հարցը։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Հիմա Բագարանը բաց է բոլորի համար, բայց շարունակում է մեկուսացած մնալ։ Հենց այսպիսի գյուղի մասին էր երազում Հայկը՝ նախքան կիմանար, թե ուր է «գործուղվելու»։

 

-Էսօր խմբային աշխատանք անելո՞ւ ենք։

 

-Այո՛։ Իսկ դրա համար ի՞նչ է պետք։

 

- Որ սուս մնանք։

 

Հայկն ասում է, որ 5-րդցիների ակտիվությունը մեր ներկայությամբ է պայմանավորված, բայց մյուս օրերին էլ դասարանում կատարյալ լռություն չի տիրում։ Մաթեմատիկայի՝ իմ տեսած ամենաուրախ դասը մի պահ ընդհատվում է, երբ կողքի դասարանի ուսուցչուհին դուռը բացում է՝ հո բան չի՞ պատահել։ Աշակերտներին հանդարտեցնելու քիչ թե շատ աշխատող տարբերակը «չենք խաղա» սպառնալիքն է։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

- Ընկեր Սիմոնյանը հենց բացատրում-վերջացնում է դասը, ձանձրանում ենք, սկսում ենք խաղեր խաղալ, որ մեզ համար հետաքրքիր լինի։ Ու ինքն ասում է՝ եթե ձեզ խելոք պահեք, ամեն դասի կխաղանք։

 

- Ինքը մի միջոց ա գտել. եթե շատ ենք խոսում, կա՛մ պիտի իրա ասած բանը նկարենք, կա՛մ պիտի մեզ 2 դնի։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

«Ես վստահ գիտեմ մի բան. եթե դասը միապաղաղ ու ձանձրալի է, չի կարող օգտակար լինել։ Միակ տարբերակը, որ երեխան սովորի, պետք է հետաքրքրված լինի դասի ընթացքով։ Եթե հետաքրքրվեց, ներգրավվում է, սկսում աշխատել։ Եթե աշխատում է, անհնար է, որ չհաջողի։ Եթե ստացվեց, սկսում է սիրել առարկան։ Իմ գործը, մեծ առումով, իրենց դասապրոցեսին ներգրավելն է, մնացածն իրենք են անում»։ 

 

- Ինչո՞վ է տարբերվում ուղղանկյունը քառակուսուց։ Սվետան թող պատասխանի։

 

-Կարող ա՝ սխալ ասեմ։ 

 

-Սխալ ասելուց լավ բան չկա։

 

«Նոր նյութը բացատրելուց փորձում եմ ոչ թե պատմել, այլ հնարավորինս շատ հարցեր տալ, որ տրամաբանեն։ Կարող է՝ բոլոր պատասխանները սխալ լինեն, էական չի, նույնիսկ լավ է, որովհետեւ էրեխան սկսում է չվախենալ սխալվելուց, իսկ եթե չի վախենում սխալվել, չի վախենում գործել, սխալների վրա սովորել։ Սա դպրոցի մեծ խնդիրներից մեկն է։ Եթե կարողանում ես հանել երեխայի վախը, գործիդ կեսը արված է»։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Բագարանի դպրոցը 92 աշակերտ ունի, նրանց մեծ մասին Հայկը դասավանդում է։ Ամեն օր 7 դաս ունի, գումարած՝ «Արմաթ» լաբորատորիայի ու մաթեմատիկայի խմբակները։ Պատահում է՝ամբողջ ամիս տուն գնալու ժամանակ չի ունենում։ Մինչդեռ ուսուցչի աշխատանքի մասին Հայկը բոլորովին այլ պատկերացում ուներ․ մի քանի ժամ դաս են տալիս, մի քանի բան սովորեցնում, ու հասկանալի չէ, թե ինչից են դժգոհում։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

«16 տարեկանից սկսած՝ շատ տարբեր գործեր եմ արել՝ ծանր ֆիզիկական, մտավոր, կազմակերպչական, ու կյանքում էնպես չեմ հոգնել, ոնց որ՝ դպրոցում։ Սեպտեմբերին դասերից հետո մտնում էի տուն, առանց հաց ուտելու, առանց որեւէ բան անելու՝ պառկում էի քնելու։ Իմ պրակտիկայում առանց քնելու աշխատել եմ մոտ 50 ժամ, բայց, միեւնույն է, էդքան չեմ հոգնել։ Ահավոր աշխատատար է, ահավոր շատ էներգիա ես ծախսում, էրեխեքը սպունգի պես էներգիադ վերցնում են։ Դրան գումարած՝ շատ էներգիա ես ծախսում, որ կարողանաս դասարանը հավաք պահել։ 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Ոչ թե ֆիզիկապես ես հոգնում, այլ՝ էմոցիոնալ, որովհետեւ ամեն պահ պիտի ուշադիր լինես, վրիպելու, անգամ մի պահ թուլանալու իրավունք չունես։ Իրենք կարող են ֆիքսել անգամ մանրուքը՝ էրեկ էսպես եք ասել, էսօր՝ էսպես, կամ՝ մեկին էսպես ասացիք, ինձ՝ էսպես եք ասում»։ 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Հայկը դպրոցում «սպառվում» ու դպրոցում էլ լիցքավորվում է։ Ասում է՝ երեխաներն ամեն ինչին այնպիսի անհավանական դիտանկյունից են նայում, այնպիսի գաղափարներ ունեն, որ մտքովդ չի անցնի։ Եվ սա հասկանալու համար պետք էր դպրոց մտնել։

 

«Անկախ հոգնածությունից՝ միշտ առույգ եմ, որովհետեւ այլ տարբերակ չկա, ճա՞րս ինչ։ Անպատրաստ դպրոց գնալ չեմ կարող։ Երեխան գալիս է ակնկալիքով ու ես իրավունք չունեմ իրեն հուսախաբ անելու։ Քեզ ոչ ոք չի հարցնում՝ հոգնած ես, թե՝ չէ․ պե՛տք է։ Դա կյանքի այն հազվագյուտ «պետք է»-ներից է, որ իրոք պետք է։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Բացի այդ, դասի ժամանակ էրեխեքն անխնա վերցնում են էներգիան, բայց դասից դուրս նույնքան ու ավելի շատ տալիս են։ Ու երբ հասկանում ես, որ ջանքերդ իզուր չեն, որ եթե նույնիսկ դու բարկանում ես, ինքը, միեւնույն է, քեզ միայն ջերմություն է տալիս, չես կարող չլիցքավորվել»։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

7-րդ դասից հետո դպրոցից դուրս ենք գալիս, բակը դատարկ է։ Հայկն ասում է՝ ձեզնից են ամաչում, թե չէ մշտական ուղեւորներս կսպասեին, որ մեքենայով տուն հասցնեի։ Իրականում մեքենան առիթ է։ Աշակերտներն ընկեր Սիմոնյանին դասից հետո սպասում էին նաեւ այն ժամանակ, երբ դեռ չուներ մեքենա։

 

«Անցած տարի դուրս եկա դպրոցից ու ապշեցի. 9-րդ դասարանի բոլոր տղաները կանգնած են բակում ու սպասում են՝ երբ եմ դուրս գալու, որ միասին գնանք տուն։ Շատ հաճելի էր, չեմ կարող ոչ մի բանի հետ համեմատել։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Ես չորս դպրոց եմ փոխել եւ կյանքում իմ ուսուցիչներից ոչ մեկին չեմ սպասել ու սպասելու ցանկություն էլ չեմ ունեցել. զանգը տար, ես փախնեի։ Ու էդպես իմ բոլոր դասարանցիները, իսկ ես չորս դպրոցում 132 դասարանցի եմ ունեցել։ Իսկ էստեղ դուրս եմ գալիս դպրոցից, ու էրեխեքը սպասում են, որ միասին գնանք տուն, թույլտվություն են հարցնում, որ գան իմ տուն։ Բոլորը հերթով գալիս, ասում են, որ ուզում են մաթեմատիկա պարապել։ Ես լավ հասկանում եմ, որ պատճառը մաթեմատիկան շատ սիրելը չէ, այլ ոչ ֆորմալ շփումն է։ Եթե էրեխեքն ունեն այդ ցանկությունը, դա խոսում է իմ նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին։ Դա առնվազն նշանակում է, որ ես ամեն ինչ չէ, որ սխալ եմ անում, որ ինչ-որ բաներ հաստատ ճիշտ եմ անում»։ 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Դպրոցն ու տունը գյուղի տարբեր ծայրերում են։ Ազդանշան տալով, գյուղացիներին բարեւելով՝ հասնում ենք տուն։ 

 

«Իմ ծառայությունն էնպիսի պայմաններում է անցել, որ էս տունը լյուքս է, VIP»,-ծիծաղում է Հայկն ու ներս հրավիրում։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Հայկն իր կենցաղը կենտրոնացրել է մի սենյակում։ Հատկապես ձմռան ամիսներին տունը ջեռուցելը դժվար է։ Գյուղում գազ չկա, խմելու ջուրն աղբյուրից են բերում, տունը տաքացնում՝ փայտի վառարանով։ Բայց կենցաղային խնդիրներն անգամ Հայկը «վայելք» է դարձնում։

 

«Ցախ ջարդելը մարզանք է, ջրի հետեւից գնալը՝ զբոսանք, վառարան վառելը առանձնահատուկ հաճույք է, հիշում ես մանկությունդ։ Վառարանի ջերմությունն ուրիշ է, թեյնիկը միշտ վրան է։ Էլ ի՞նչ է պետք»։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Մեկ էլ լավ հարեւաններ են պետք, որոնց պակասը Հայկը չի զգում։ Ասում է՝ Բագարանում է հասկացել՝ ինչ է իսկական հարեւանությունը, հայկական հյուրասիրությունը։ Եթե հարեւանները մի համեղ բան պատրաստեն, իր բաժինն անպայման առանձնացնում են։ Երբ մեքենա չուներ, մինչեւ ոտքով դպրոցից տուն էր հասնում. «Սիմոնյա՜ն, հլը կանգնի, ու բերում էին՝ է՛լ տնական լավաշ, է՛լ պանիր, է՛լ ձու։ Էս տարի 2 արկղ խնձոր, ծիրան զոռով դրել են մեքենաս։ Չգիտեմ՝ ինչով եմ արժանացել էդ վերաբերմունքին։ Ունիկալ մարդիկ են, շատ հետաքրքիր է»։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Բակ է մտնում Պուշկին պապը՝ սալորի չիրը ձեռքին։ Մենք իրեն հրավիրում ենք սուրճի, ինքն էլ. «երբ խմելու ախորժակներդ բացվի, կգաք»։ Պուշկին պապը Հայկի համար առանձին «թեմա» է։ Ասում է՝ էդպիսի մարդ կյանքում չեմ տեսել։

 

«Երբ առաջին անգամ եկա գյուղ, երեկոյան 10-ն էր, ջուր չունեի, հոսանք չկար, ոչ մեկին չէի ճանաչում։ Պուշկին պապին միանգամից եկավ՝ բարե՛ւ տղա ջան։ Ծանոթացավ, մի բալոն ջուր բերեց՝ ճամփից ես եկել, ծարավ կլինես, կխմես։ Հաջորդ օրը գնում եմ դասի, գալիս եմ տուն, տեսնեմ՝ Պուշկին պապին արդեն էլեկտրիկին բերել, հանել է կտուր, որ հոսանքը սարքի։ Վերջացրեց գործը, ուզում էի վճարել, էլեկտրիկն ասաց՝ եկել ես մեր գյուղ, ուսուցիչ ես, ինչի՞ մասին է խոսքը, մի նեղացրու։ Մեկ էլ մեքենայից հանեց մի հատ սեխ՝ դասից ես եկել, սոված կլինես։ Տվեց ու անհետացան՝ հա՛մ էլեկտրիկը, հա՛մ Պուշկին պապը, ու ես մնացի սեխը ձեռքիս բակում մենակ կանգնած։ Դրանից հետո Պուշկին պապին գնաց, սառույցով ջուր բերեց՝ շոգած կլինես։ Ու էսպես անընդհատ»։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Իր բոլոր հյուրերին Հայկը տանում է Պուշկին պապի այգի, որտեղից Թուրքիան մի քանի մետրի վրա է։ Եթե սահմանի այն կողմում հարսանիք է, ուրախության ձայները հասնում են Բագարան։ Գյուղում տարածվում է նաեւ մզկիթից հնչող մոլլայի աղոթքը։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Հայկն իր համար լուծվող, մեզ համար սեւ սուրճ է պատրաստում, ու դուրս ենք գալիս բակ։ Նոյեմբերի վերջին դրսում ավելի տաք է, քան՝ տանը։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

«Բայց կոնֆետ չունեմ, բոլորը կերել եմ»,- ծիծաղում է ու բաժակները դնում բակի ցածր սեղանին։ 

 

Ամեն օր 7 դասից հետո մի բաժակ սուրճը ուշքի է բերում, որ ժամը 4-ին նորից դպրոց գնա՝ խմբակի։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան Վանիկն է հիմնել, որը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Բագարանում աշխատել է Հայկից առաջ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Այդ ժամանակ «Արմաթ»-ից բացի երեխաներն այլ զբաղվածություն չունեին, խմբակներ չկային։ 

«Ընկեր Սիմոնյանը բերեց բոլոր դետալներն ու ռոբոտի գծագիրը, մենք էլ հավաքեցինք։ Wi-Fi-ով է աշխատում։ Ճառագայթներ է արձակում ու եթե հանդիպի պատնեշի, ինքնըստինքյան ուղղությունը փոխում է։ Կամ գետնին գիծ ես գծում, ռոբոտն ուղիղ գնում է այդ գծով։ Բայց կոդավորումը դեռ չենք ավարտել»,- ռոբոտն է ներկայացնում Գեւորգը։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Սա Հայկի վերջին ուսումնական տարին է Բագարանում։ Ասում է՝ գյուղում փորձառու ուսուցիչներից սովորել է ավելի շատ, քան՝ ցանկացած դասընթացից։ Եթե հիմա նորից դպրոց մտներ, շատ բան այլ կերպ կաներ։ 

 

«Գիտակցեցի ոչ միայն ուսուցչի աշխատանքի ծանրությունը, այլեւ՝ կարեւորությունը։ Դպրոցում երեխային պետք է ոչ թե կրթես, այլ՝ սովորեցնես կրթվել։ Մենք էրեխեքին տալիս ենք լիքը գիտելիք, բայց չենք սովորեցնում այդ գիտելիքը կիրառել, դրանից նոր գիտելիք ստանալ։ Դպրոցում մենք ստեղծում ենք այն հիմքը, որը երեխան օգտագործելու է ամբողջ կյանքի ընթացքում, ու դա բազմապատկման կամ Մենդելեեւի աղյուսակը չէ։ Դա կրթության նկատմամբ մոտեցումն է, հմտությունն ու ցանկությունն է, որը դպրոցում առաջանում է, կամ՝ ոչ։ Եթե չի առաջանում, մենք ունենում ենք անգրագետ հասարակություն, եթե առաջանում է, բախտավոր ազգ ենք»։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Այս շաբաթ-կիրակի Հայկը տուն՝ Երեւան, չի գնալու, որ «ցախ հանի»։ Անցյալ տարի, երբ տասներորդ դասարանի չորս տղաների օգնությամբ փայտն անտառից հասցրեց տուն, դժգոհ դեմքերով մի խումբ աշակերտներ բակում նրանց էին սպասում. սրտնեղել էին՝ ինչո՞ւ իրենց չի դիմել։ 

 

Այս տարի մեծ խմբով են գնալու։ Աշակերտներն արդեն մի քանի շաբաթ է՝ հերթ են կանգնել. ցրտերն ընկել են, իսկ ընկեր Սիմոնյանը ձմռանը դեռ պատրաստ չէ։ 

 

Լուսինե Ղարիբյան 

Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին