Սինեմա Սթար-ը բացատրել է «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից հրաժարվելու պատճառը - Mediamax.am

12114 դիտում

Սինեմա Սթար-ը բացատրել է «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից հրաժարվելու պատճառը


Ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը
Ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը

Լուսանկարը` Vostock-Media/REUTERS/Tobias Schwarz.


Երեւան: Մեդիամաքս: Սինեմա Սթար Դալմա Գարդեն կինոթատրոնն այսօր հայտարարել է, որ հրաժարվել է նախապես հայտարարված «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից:

«Որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների եւ հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ: 2013 թվականին բացվելուց անմիջապես հետո Սինեմա Սթար Դալմա Գարդենը դարձավ «ընտանեկան տարածք» եւ երեւանցիների հանգստի սիրելի վայրերից մեկը: Հաշվի առնելով այդ հանգամանքը` մենք որոշեցինք խուսափել իրավիճակից, երբ ֆիլմի ցուցադրությունը կարող է հակասական կարծիքներ առաջացնել մեր այցելուների մոտ», - ասված է հաղորդագրության մեջ:

 

«Վստահեցնում ենք, որ Սինեմա Սթար Դալմա Գարդենը հավատարիմ կմնա իր քաղաքականությանը եւ կշարունակի հայաստանյան հանդիսատեսին ներկայացնել համաշխարհային կինոյի նորույթները` եվրոպական ու ռուսաստանյան պրեմիերաներին զուգընթաց», - նշում են հաղորդագրության հեղինակները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին