Երեւան: Մեդիամաքս: «Շնչող պատեր» կամավորական նախաձեռնության անդամները նկարազարդել են Երեւանի թիվ 27 մանկապարտեզը:
Այսպիսով ավարտվեց «Շնչող պատեր»-ի, Մեդիամաքս-ի եւ ԱրմենՏել ընկերության համատեղ նախաձեռնությունը, որի շնորհիվ 2013թ. նոյեմբերից մինչեւ ս.թ. փետրվարը նկարազարդման աշխատանքներ իրականացվեցին Երեւանի 11 մանկապարտեզներում:
«Շնչող պատեր»-ին ֆինանսական աջակցություն էր հատկացվել այն միջոցներից, որոնք գոյացել էին Մեդիամաքս-ի «Երեւան XX դար» գրքի վաճառքից: Գիրքը հրատարակվել էր ԱրմենՏել-ի հովանավորությամբ:
2013 թվականին «Շնչող պատեր» կամավորական նախաձեռնությանը սեփական նախաձեռնությամբ նկարազարդել էր Երեւանի մի շարք հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների մանկական բաժանմունքները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: