«Զվարթնոց»-ի տանիքի փլուզման հետեւանքով զոհեր չկան, վնասվել է շուրջ 20 մեքենա - Mediamax.am

2413 դիտում

«Զվարթնոց»-ի տանիքի փլուզման հետեւանքով զոհեր չկան, վնասվել է շուրջ 20 մեքենա


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախկին VIP սրահի տանիքի հատվածի փլուզման հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:

Այս մասին Մեդիամաքս-ին հաղորդել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ արձագանքման խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:

 

ԱԻՆ լրատվության բաժնից տեղեկացանք, որ, նախնական տվյալներով, փլուզումը տեղի է ունեցել ուժեղ քամու հետեւանքով:

 

Վնասվել է շուրջ 20 մեքենա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին