Երեւանում բացվել է Յուրգիս Բալտրուշայտիսի հուշանկյունը - Mediamax.am

9234 դիտում

Երեւանում բացվել է Յուրգիս Բալտրուշայտիսի հուշանկյունը


Լուսանկարը` http://nuaca.am

Լուսանկարը` http://nuaca.am

Լուսանկարը` http://nuaca.am


Երեւան: Մեդիամաքս: Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետական արվեստանոցում այսօր բացվել է լիտվացի պատմաբան եւ արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի հուշանկյունը:

Այստեղ ներկայացված են Բալտրուշայտիսի՝ խաչքարերին եւ ճարտարապետությանը նվիրված աշխատությունները, նրա կյանքին ու գործունեությունն առնչվող նյութեր:

 

Լիտվացի արվեստաբանը զգալի ներդրում ունի հայ մշակույթի պահպանման գործում: Ջուղայի՝ արդեն ոչնչացված հայկական որոշ խաչքարերի մասին հնարավոր է պատկերացում կազմել նրա արած լուսանկարների շնորհիվ:

 

Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասն ուրախությամբ նշել է, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության հինգ տարիների ընթացքում հաջողել են Բալտրուշայտիսին նվիրված երեք ծրագիր իրականացնել:

Շողեր Խաչատրյանի՝ Կոնդի «բուժման» նախագիծը

«2015թ. Մեդիամաքս-ի եւ ընկերների օգնությամբ Մատենադարանում ներկայացրեցինք Յուրգիս Բալտրուշայտիսի «Ջուղան Արաքս գետի ափին եւ նրա հուշակոթողները» գրքի հայերեն թարգմանությունը: Հետո սահմանեցինք Բալտրուշայտիս անվան մրցանակ, որի գլխավոր հովանավորը «Պետրոս Ալոյան» հիմնադրամն է:

Այսօր երազանքն ամբողջովին իրականանում է: Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում բացում ենք Բալտրուշայտիսի հուշանկյուն: Կարծում եմ՝ սա Հայաստանի եւ Լիտվայի պատմության մեջ յուրահատուկ օր»,- ասել է դեսպանը:

 

Միջոցառմանը դասախոսությամբ հանդես է եկել  Օդետա Ժուկաուսկիենը, որը երկար տարիներ ուսումնասիրում է Բալտրուշայտիսի ժառանգությունը:

 

Էրիկաս Պետրիկասը Մեդիամաքս-ին ասել է, որ  ՃՇՀԱՀ  ռեկտորը Հայաստան է հրավիրել Յուրգիս Բալտրուշայտիսի՝ Ֆրանսիայում բնակվող որդուն, որը, ըստ դեսպանի, շատ բացահայտումներ ունի Հայաստանի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին