Հայտնի է Բալտրուշայտիսի անվան առաջին մրցանակի հաղթողը - Mediamax.am

10105 դիտում

Հայտնի է Բալտրուշայտիսի անվան առաջին մրցանակի հաղթողը


Լուսանկարը` ՃՇՀԱՀ


Երեւան: Մեդիամաքս: Հայտնի է Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ուսանողի անունը, որն արժանացել է լիտվացի պատմաբան, արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակին:

2015 թվականի դեկտեմբերին Մեդիամաքսը պատմել էր Յուրգիս Բալտրուշայտիսի եւ Տիգրան Կույումջյանի «Ջուղան Արաքս գետի ափին եւ նրա հուշակոթողները» հեղինակած էսսեի հայերեն թարգմանության շնորհանդեսի մասին:

 

Հաշվի առնելով Յուրգիս Բալտրուշայտիսի մեծ դերը հայկական մշակութային ժառանգության պահպանության գործում, Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը ցանկություն էր հայտնել արվեստաբանի անունը կրող կրթաթոշակ սահմանել:

 

Ս.թ. գարնանը առաջիկա 5 տարիների ընթացքում մրցանակը ֆինանսավորելու պատրաստակամություն էր հայտնել «Պետրոս Ալոյան» հիմնադրամը:

 

Որոշվել էր, որ «Պատմաճարտարապետական ժառանգության պահպանում եւ վերականգնում» անվանակարգով մրցանակը շնորհվելու է համալսարանի  Ճարտարապետության ֆակուլտետի տարվա լավագույն ավարտական աշխատանքի հեղինակին:

 

Ճարտարապետության ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից մրցույթին ներկայացվեցին 5 աշխատանք, որոնց hեղինակներն էին ուսանողներ Արմինե Քթոյանը, Մարգարիտ Առուստամյանը, Փոլին Քեշիշյանը, Շողեր Խաչատրյանը եւ Դավիթ Նահապետյանը:

 

Ժյուրին միաձայն հաղթող ճանաչեց Շողեր Խաչատրյանի աշխատանքը՝ Երեւանի Կոնդի թաղամասի վերակառուցման նախագիծը: Նա կստանա Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակը՝ 1500 եվրոյին համարժեք դրամը:

 

Ժյուրիի կազմում էին Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի տնօրեն Հայկ Ալոյանը, Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին