Mediamax.am-ը ստացել է ArmNet Awards-ի գլխավոր մրցանակը - Mediamax.am

8480 դիտում

Mediamax.am-ը ստացել է ArmNet Awards-ի գլխավոր մրցանակը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս մեդիա-ընկերության Mediamax.am կայքն այսօր արժանացել է ArmNet Awards 2015 մրցանակաբախշության գլխավոր մրցանակին:

Mediamax.am-ը հաղթող է ճանաչվել նաեւ ArmNet-ի «Բովանդակություն» անվանակարգում:

 

Ստանալով «Բովանդակություն» անվանակարգի մրցանակը, Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը բեմ հրավիրեց Mediamax.am կայքի դիզայներ Վահան Բալասանյանին: «Ճիշտ է, մենք պարգեւատրվել ենք բովանդակության համար, սակայն Վահանի շնորհիվ է, որ կարողացանք այդ բովանդակությունը ավելի լավ ձեւով մատուցել ընթերցողներին», - ասաց Մեդիամաքսի տնօրենը:

 

Վահան Բալասանյանը նկատեց, որ համատեղ աշխատանքը փոխլրացնող էր եւ հենց դա դարձավ հաջողության գրավականը:

 

ArmNet Awards 2015-ի գլխավոր մրցանակը («ինտերնետային կայք» անվանակարգում) ստանալիս Արա Թադեոսյանն ասաց, որ այն պատկանում է Մեդիամաքսի ողջ թիմին:

 

«Միշտ հաճելի է մրցանակներ ստանալ եւ հասկանալ, որ թիմի կատարված աշխատանքն գնահատվում է: Առավել արժեքավոր է այն, որ ժյուրին կարեւորել է այն որակյալ ժուրնալիստիկան, որով մենք զբաղվում ենք: Չնայած բոլոր հոռետեսեկան կանխատեսումներին, որակյալ բովանդակությունը Հայաստանում ապագա ունի: Ինչպես ասում են, Content is the King», - եզրափակեց Մեդիամաքսի տնօրենը:

 

Այսօրվա մրցանակները առաջինը չէին Մեդիամաքսի պատմության մեջ:

 

Մեդիամաքսի www.Auto.am-ը եւ www.Bravo.am-ը կայքերը հաղթել էին Էլեկտրոնային բովանդակության 5-րդ համահայկական e-Content 2010 մրցույթում: www.Bravo.am պորտալը արժանացել էր e-Content 2010-ի գլխավոր մրցանակին, ինչպես նաեւ լավագույնն էր ճանաչվել «Էլեկտրոնային ժամանց» անվանակարգում: www.Auto.am պորտալը ստացել էր e-Content 2010-ի առաջին մրցանակը եւ լավագույնն էր ճանաչվել «Էլեկտրոնային բիզնես» անվանակարգում: 2006 թվականին Մեդիամաքսի Banks.am ինտերնետային կայքը ստացել էր е-content-2006 էլեկտրոնային բովանդակության համահայկական երկրորդ մրցույթի Գլխավոր մրցանակը:

 

ArmNet Awards 2015-ի գլխավոր մրցանակը («բջջային հավելված» անվանակարգում) ստացավ Triada ընկերությունը` Shadowmatic խաղի համար: Shadowmatic-ը մրցանակներ ստացավ նաեւ «Նորարարություն» եւ «Դիզայն եւ հարմարավետություն» անվանակարգերում:

 

«Հասարակական ազդեցություն» անվանակարգում հաղթել է Armcomedy.com-ը:

 

«Դիզայն եւ հարմարավետություն» անվանակարգում լավագույն կայք է ճանաչվել Marogmarketing.com կայքը:

 

Ժյուրիի հատուկ մրցանակին են արժանացել ggTaxi մոբայլ հավելվածը եւ 100lives.com կայքը:

 

Հաղթողներին որոշել է պրոֆեսիոնալ ժյուրին:

 

ArmNet նախագիծը կոչված է գնահատելու հայկական վեբկայքերի եւ մոբայլ հավելվածների ոլորտի ձեռքբերումները, խթանելու հայկական բովանդակության զարգացումը եւ աջակցելու նոր ընկերությունների ստեղծմանը:

 

ArmNet-ի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange Armenia-ն եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին