UWC Dilijan միջազգային դպրոցում ամբողջ թափով ընթանում են ներքին հարդարման աշխատանքները: Սեպտեմբերի 1-ին դպրոցը հյուրընկալելու է 100 աշակերտների 50 երկրներից:
Դպրոցի բացման պաշտոնական արարողությունը կայանալու է հոկտեմբերին:
Այս օրերին Դիլիջանում ընթացքի մեջ է UWC Dilijan դպրոցի ամառային ճամբարը, որին մասնակցում են ապագա աշակերտներից շատերը, ինչպես նաեւ երիտասարդներ Դիլիջանից:
Ավելի վաղ UWC Dilijan դպրոցի տնօրեն Ջոն Փադըֆութն ասել էր, որ «դպրոցը հարյուրամյակների նախագիծ է եւ միջազգային փորձառություն ձեռք բերելու հիանալի հնարավորություն»:
«Դպրոցը նպատակամիտված է դառնալու Դիլիջան քաղաքի մի մասնիկը, մենք պարսպապատ ամրոց չենք դառնալու, այլ ամեն օր շփվելու ենք Դիլիջանի բնակիչների եւ նրանց մասնակից ենք դարձնելու մեր նախագծերին», - ասել էր նա:
2014-2015 թթ. UWC համակարգում կսովորեն 22 հայաստանցի պատանիներ: Նրանցից 10-ը կրթություն կստանան UWC Դիլիջանում, իսկ 12-ը UWC ցանցի այլ քոլեջներում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Սինգապուրում, Հնդկաստանում, Իտալիայում եւ այլ երկրներում:
Բոլոր 22 պատանիները UWC համակարգի դպրոցներում կսովորեն բարերարների կողմից հատկացված կրթաթոշակներով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: