Ալիեւ. «Արեւմտյան որոշ երկրներ Հայաստանին նոր պատերազմի են դրդում» - Mediamax.am

3715 դիտում

Ալիեւ. «Արեւմտյան որոշ երկրներ Հայաստանին նոր պատերազմի են դրդում»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «արեւմտյան որոշ երկրներ Հայաստանին Ադրբեջանի հետ նոր պատերազմի են դրդում»։

«Արեւմտյան որոշ մայրաքաղաքներում նստած հակաադրբեջանական ուժերը, իսլամաֆոբները, ադրբեջանաֆոբները Հայաստանին նոր պատերազմի են դրդում։ Դա կարող է լիակատար ողբերգություն դառնալ հայկական պետության համար»,- ասել է Ալիեւը՝ ելույթ ունենալով Բաքվում «Հաղթանակի զբոսայգու» բացմանը։

 

Նա նշել է, որ «քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է հրաժարվի իր սպառազինման քաղաքականությունից»։

 

«Բազմիցս խոսել եմ այդ մասին։ Եվ նրանք գիտեն, որ իմ խոսքերի հետ պետք է հաշվի նստել։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ: Նրանք երբեք չեն կարողանա մրցել մեզ հետ։ Յուրաքանչյուրը, ով ուզում է նորից փորձել մեր ուժերը, նորից կպարտվի ու կխայտառակվի, քանի որ 44-օրյա պատերազմը, հակաահաբեկչական գործողությունը, մեր հաղթանակը ոչ միայն Հայաստանի, այլեւ նրա թիկունքում կանգնածների դառը եւ նվաստացուցիչ պարտությունն էր»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին