Փետրվարին տոնվող Սբ. Սարգսի եւ Սբ. Վալենտինի տոների շեմին Մեդիամաքս-ը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում են համատեղ ծրագիր «Սերը եւ տեխնոլոգիաները» (Love and Tech) անվանմամբ, որի հաղթողը կստանա iPad 2 (Wi-Fi + 3G 32GB) պլանշետային համակարգիչ:
Ծրագրի մասնակիցները պետք է էսսե (շարադրություն) ներկայացնեն հենց այդ թեմայով: Էսսեն պետք է ներկայացնի, թե ինչպես են նորագույն տեխնոլոգիաները (Facebook, Skype, Twitter, սմարթֆոններ եւ գադջեթներ) անդրադառնում սիրահարների վրա, ինչպես են դրանք սիրո արտահայտությունը դարձնում ավելի դյուրին, կամ` ընդհակառակը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը իր հաճախորդներին առաջարկում է iPad2 եւ մի շարք առաջատար արտադրողների (Toshiba, HP, Dell, IBM, Acer, Samsung) նեթբուքերի եւ նոութբուքերի լայն տեսականի:
Ծրագրի պայմանները`
- «Սերը եւ տեխնոլոգիաները» շարադրության առավելագույն ծավալն է 500 բառ կամ 1.5 էջ` հայերեն լեզվով;
- Ծրագրին կարող են մասնակցել մինչեւ 40 տարեկան բոլոր անձինք;
- Հեղինակները պետք է երաշխավորեն, որ ներկայացված աշխատանքների հեղինակային իրավունքներն իրենց են պատկանում: Հեղինակային իրավունքների խախտման դեպքում մասնակիցը կորակազրկվի:
- Ծրագրի ընթացքին ու ստացվող աշխատանքների հրապարակմանը, ինչպես նաեւ հետադարձ կապի պահպանման համար անհրաժեշտ է գրանցվել Facebook սոցիալական ցանցի Մեդիամաքս-ի էջում՝ https://www.facebook.com/Mediamax.am:
- Ծրագիրը մեկնարկում է 2012թ. հունվարի 23-ին, աշխատանքների ընդունումը կտեւի մինչեւ 2012թ. փետրվարի 10-ը (ներառյալ);
- Աշխատանքները հարկավոր է ուղարկել contest@mediamax.am հասցեով` iPad contest նշումով subject-ի տողում, այլ նշումներով շարադրությունները չեն դիտարկվի:
Աշխատանքին կից անհրաժեշտ է ներկայացնել.
- մասնակցի մեկ լուսանկար (աշխատանքի հետ հրապարակման համար);
- մասնակցի հեռախոսահամարը;
Այն աշխատանքները, որոնք կներկայացվեն առանց լուսանկարի եւ հեռախոսահամարի, ծրագրին չեն մասնակցի:
- Ստացված բոլոր աշխատանքները կհրապարակվեն Մեդիամաքս-ի կայքում բացված Հատուկ նախագծեր բաժնում, բացառությամբ այն աշխատանքների, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանի ծրագրի պայմաններին եւ տրամաբանությանը, կպարունակեն թեմային չվերաբերող պնդումներ եւ նյութեր, վիրավորական արտահայտություններ:
- Ծրագրի հաղթողի անունը կհրապարակվի փետրվարի 13-ին եւ նա հրավեր կստանա այցելել ՎիվաՍել-ՄՏՍ գլխավոր գրասենյակ` մրցանակը ստանալու համար:
- Ծրագրի հաղթողը կորոշվի ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Մեդիամաքսի կազմած համատեղ ժյուրին;
- Այն դեպքում, եթե ժյուրին չի ճանաչի բացարձակ հաղթողին, ժյուրին իրեն իրավունք կվերապահի հարցազրույցի հրավիրել լավագույն աշխատանքների հեղինակներին` հաղթողին ընտրելու համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Մեդիամաքսը հաջողություն են մաղթում բոլոր մասնակիցներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: