Հայտնի է Մեդիամաքս-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ «Սերը եւ տեխնոլոգիաները» ծրագրի հաղթողը - Mediamax.am

4774 դիտում

Հայտնի է Մեդիամաքս-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ «Սերը եւ տեխնոլոգիաները» ծրագրի հաղթողը


Love and Tech
Love and Tech

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր ամփոփել են համատեղ «Սերը եւ տեխնոլոգիաները» (Love and Tech) ծրագրի արդյունքները:

Ծրագրի մասնակիցները պետք է էսսե (շարադրություն) ներկայացնեին «Սերը եւ տեխնոլոգիաները» թեմայով:

Ընդհանուր առմամբ ներկայացվել էր 190 շարադրություն: Ժյուրիի որոշմամբ հաղթող է ճանաչվել Վարդան Գրիգորյանը: Նրա աշխատանքը հասանելի է այստեղ:

Վարդան Գրիգորյանը ՎիվաՍել-ՄՏՍ-ից կստանա iPad 2 (Wi-Fi + 3G 32GB) պլանշետային համակարգիչ: Պարգեւատրման ամսաթվի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Մեդիամաքս-ն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ը շնորհավորում են հաղթողին:




Մեր ընտրանին