Արթուր Մոսոյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

1957 դիտում

Արթուր Մոսոյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


«Ավրորայի» հերոսներ. Բոլորը նրանց շնորհակալություն են հայտնում, մի քանի օր հիշում նրանց մասին և հետո մոռանում թե արած լավ գործերի, թե իրենց մասին: Ու՞մ է պետք սա: Հաստատ ոչ «Ավրորայի» հերոսներին: Նրանց պետք չեն այդ շնորհակալական խոսքերը: Թե՛ Մարգարիտ Բարանկիցեի, թե՛ Թոմ Քաթինայի, թե՛ Սայիդա Ղուլամ Ֆաթիմայի և Բերնարդ Կինվիի արածները շատ անգնահատելի են այն ամենի համեմատ ինչ մարդիկ տալիս են նրանց և ոչ մի շնորհակալություն այդքան չարժե, ինչքան նրանց արածը:

 

«Ավրորայի» հերոսների նպատակն ու ցանկությունն է մարդկանց մեջ սերմանել այն բարությունը, որը իրենք են տածում մարդկանց հանդեպ: Անշահախնդիր օգնելու, փրկելու և խնամելու կարողությունը մտցնել մարդկանց մեջ, ովքեր մոռանալու փոխարեն իրենք կսկսեն մարդկանց օգնել: «Ավրորայի» հերոսների նպատակն է մարդկանց մեջ մտցնել այն գաղափարը, որ օգնելով շրջապատին, օգնում են իրենց երկրին, մարդկությանն ու ամբողջ մոլորակին:

 

Նրանք ցանկանում են ցույց տալ, որ լավ գործ անելու համար կապ չունի ո՛չ կրոնը, ո՛չ մաշկի գույնը և ոչ էլ ազգությունը: Ինչ որ բան անելու համար նաև պարտադիր չէ լինել յուրահատուկ կարողություններով օժտված, հարուստ կամ բարձր կոչում ունեցող: Բոլորս էլ կարող ենք անել ինչ-որ բան Երկիր մոլորակը փոխելով դեպի լավը, միայն թե պետք է սկսենք գիտակցել դա:

 

Չեմ ուզում շնորհակալություն հայտնել «Ավրորայի» հերոսներին, այլ ուզում եմ նրանց արած բարի գործերը լինեն վարակիչ շրջապատի մարդկության համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին