Երեւանի քաղաքապետարան. Ռաֆայել Իսրայելյանի որդին համաձայնություն է տվել առանձնատան տեղում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցմանը - Mediamax.am

3692 դիտում

Երեւանի քաղաքապետարան. Ռաֆայել Իսրայելյանի որդին համաձայնություն է տվել առանձնատան տեղում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցմանը


Լուսանկարը` http://www.rafaelisraelyan.com

Լուսանկարը` http://www.rafaelisraelyan.com

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի որդին` Վահագն Իսրայելյանը, 2010թ. մայիսին Երեւանի քաղաքապետին ուղղված դիմումի մեջ համաձայնություն է տվել հոր առանձնատան տեղում բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու վերաբերյալ:

Այս մասին այսօր ասել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

 

“ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի՝ Սարյան 9 հասցեում գտնվող տունը ընդգրկված չէ պատմամշակութային հուշարձանների պետական ցանկում: Իսրայելյանի որդին՝ Վահագն Իսրայելյանը, ով հանդիսանում է հայրական տան ժառանգորդը, խնդրո առարկա տունը վաճառել է 2010թ-ին: Միաժամանակ քաղաքապետին ուղղված դիմումի մեջ /21.05.2010թ/ Վահագն Իսրայելյանը համաձայնություն է տվել առանձնատան տեղում բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու վերաբերյալ:

 

Տան քանդման եւ տեղում հյուրանոցային բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու գործընթացը ամբողջությամբ իրականացվում է գործող օրենսդրությանը համապատասխան: Ըստ Ճարտարապետահատակագծային առաջադրանքի, Սարյան 9 հասցեում նախատեսվում է իրականացնել հյուրանոցային բազմաֆունկցիոնալ շենք՝ պահպանելով Սարյան փողոցի կառուցապատման գիծը եւ հարկայնությունը: Հյուրանոցային համալիրի հարկայնությունը համապատասխանում է Մ. Սարյանի տուն-թանգարանի շենքի բարձրությանը:

 

Ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայն կառուցապատողը պարտավորվում է մայթեզրին կամ շենքի ճակատային հատվածում իրականացնել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռ. Իսրայելյանին նվիրված հուշատախտակ կամ հուշասյուն:

 

Այժմյան սեփականատերը, ունենալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տարածքում սկսել է իրականացնել շինարարական աշխատանքներ”, - ասել է Շուշան Սարդարյանը քաղաքապետի Facebook-ի էջում տեղադրված մեկնաբանության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին