Արհեստական բանականությունը, ապագա խելացի զինվորն ու COVID-19-ը - Mediamax.am

exclusive
6301 դիտում

Արհեստական բանականությունը, ապագա խելացի զինվորն ու COVID-19-ը


Լուսանկարը` Մեդիամաքս

Նշան Փոթիկյանը
Նշան Փոթիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նշան Փոթիկյանը
Նշան Փոթիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նշան Փոթիկյանը
Նշան Փոթիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նշան Փոթիկյանը
Նշան Փոթիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«1991 ստորաբաժանման» նախապատրաստական առաջին դասընթացը արհեստական բանականության ուսուցման փուլին է հասել: Տեսական մաթեմատիկայի կուրսը յուրացնելուց հետո դասընթացի մասնակիցները հմտանում են մեքենայական ուսուցման ալգորիթմների մեջ: 


Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը «1991 ստորաբաժանման» շրջանակում գործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 2019թ. սեպտեմբերին: FAST-ը կազմակերպում է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացը: 

 

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի դասախոս, FAST-ի AI ծրագրավորող Նշան Փոթիկյանը Մեդիամաքսին պատմել է ուսման ընթացքի եւ մասնակիցների հաջողությունների մասին: 

 

Մաթեմատիկայի գործնական ուսուցում

 

«Մեկնարկել էինք մաթեմատիկայի եւ ծրագրավորման դասերով, քանի որ դրանք անհրաժեշտ են մեքենայական ուսուցման ալգորիթմները սովորեցնելու համար»,- ասել է դասախոսը: 

 

 

Մաթեմատիկայի տեսության դասից հետո տնային աշխատանքներ ու տիպային վարժություններ են կազմվել, որոնք մասնակիցները լուծել են մաթեմատիկայի գործնական դասերին։ 

 

«Մենք մի օրինակ ցույց էինք տալիս, հետո մասնակիցները գրատախտակի մոտ լուծում էին վարժությունը, ներկայացնում իրենց գտած լուծումը։ Այդպիսով փորձում էինք իրենց մոտ զարգացել նաեւ ներկայացնելու, լսարանի հետ աշխատելու կարողություն, որովհետեւ հետագայում իրենք պետք է իրենց սովորածը կարողանան մատչելի բացատրել ուրիշներին։ Փորձում ենք անել այնպես, որ իրենք նաեւ իրենց սխալների վրա սովորեն»,- ասել է Նշան Փոթիկյանը։

Նշան Փոթիկյանը Նշան Փոթիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագրավորում եւ մեքենայական ուսուցում

 

Ծրագրավորումից ընտրել են մեքենայական ուսուցման համար անհրաժեշտ ծրագրերն ու գործիքները: 

 

«Սկսել ենք զրոյից, սովորեցրել ենք Python ծրագրավորման լեզուն, որն իր մեջ պարունակում է մեքենայական ուսուցման տարբեր ալգորիթմներ: Կուրսի ավարտից հետո՝ հիմա, կարող ենք վստահ ասել, որ ուսանողներն ամբողջությամբ տիրապետում են այդ լեզվի հմտություններին եւ կարող են զրոյից ինքնուրույն ծրագիր գրել: Մենք արդեն առանձնացրել ենք պաշտպանական եւ քաղաքացիական ոլորտի մի շարք խնդիրներ, որոնք կարող են լուծվել մեքենայական ուսուցման ալգորիթմների, արհեստական բանականության միջոցով»: 

Նշան Փոթիկյանը Նշան Փոթիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեքենայական ուսուցման դասերի համար առանձնացրել են երկու ճյուղ՝ դասական մեքենայական ուսուցման եւ խորը ուսուցման (deep learning) ալգորիթմներ: Դրանք մտնում են մեքենայական ուսուցման ընդհանուր «հովանոցի» տակ, շատ հատվող բաներ ունեն, բայց մոտեցումների առումով տարբերություններ կան: 

«Հիմնականում, ես դասավանդում եմ դասական մեքենայական ուսուցման ալգորիթմների մասը, իսկ մեր մյուս դասախոսը՝ Վազգեն Միքայելյանը՝ խորը ուսուցման ալգորիթմները: Սկզբում տեսական, այնուհետեւ գործնական պարապմունքներ են. խոսում ենք տեսական գաղափարների մասին, ապա կոդերի միջոցով ծրագրավորվում այդ ամենը: Բացի այն, որ կփորձենք ինչ-որ բաներ զրոյից ստեղծել, որպեսզի իրենք ավելի լավ պատկերացնեն, թե ինչպես են աշխատում ալգորիթմները, նաեւ կօգտագործենք արդեն իսկ առկա լուծումները»,- ասել է Նշան Փոթիկյանը:  

 

Մասնակիցների հաջողությունները

 

Ըստ Նշան Փոթիկյանի՝ մասնակիցների հետաքրքրվածությունը շատ բարձր է. 

Նշան Փոթիկյանը Նշան Փոթիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դա զգացվում է դասերի ժամանակ իրենց հարցերից, ակտիվությունից, ու կարող եմ ասել, որ իմ սպասելիքներն ավելի քան արդարացան: Սկզբից եթե կասկածներ ունեինք, որ կարող է մաթեմատիկայի այդ ծավալը, հատկապես՝ դպրոցական գիտելիքների հիման վրա, չկարողանան յուրացնել, այդ խնդիրը չեղավ: Ընդհակառակը՝ դպրոցականներ կան, որ ընդհանրապես խնդիր չունեցան մաթեմատիկական այն գիտելիքները յուրացնելիս, որոնք համալսարանում երկրորդ կամ երրորդ կուրսի ուսանողներն են անցնում»: 

 

COVID-19 եւ հեռավար դասեր

 

Հայաստանում COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված «1991 ստորաբաժանման»  նախապատրաստական դասընթացի պարապմունքներն անցել են հեռավար ուսուցման: 

Նշան Փոթիկյանը Նշան Փոթիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք բավական արագ անցանք այդ ռեժիմին, հինգշաբթի օրը մաթեմատիկայի գործնական դաս արեցինք, այդ օրը երեկոյան արտակարգ դրություն հայտարարեցին, արդեն ուրբաթ օրը մեր ծրագրավորման դասը հեռավար կազմակերպեցինք: Անցումը շատ հարթ եղավ, ճիշտ է՝ անսովոր էր, որովհետեւ մենք սովոր էինք ուսանողի հետ անմիջական շփմանը, երբ ուսանողի հայացքից կարող էինք իմանալ՝ հասկացե՞լ է բացատրածը, թե՞ ոչ: Տնային աշխատանքները նախկինի նման ստուգում ենք, հիմա պարզապես էլեկտրոնային տարբերակով ենք ստանում պատասխանները, որոնց հիման վրա նախնական են նայում, հետո արդեն, երբ իրավիճակը կարգավորվի, կկարողանանք հավաքել թղթային տարբերակներն ու վերջնական ստուգել»: 

 

Հեռավար ուսուցմանն անցնելիս օգտագործել են օնլայն հարթակներ, գործիքներ: Մինչ այս պահը՝ կրթական ծրագրով շարժվում են ըստ պլանավորածի, ու Նշան Փոթիկյանը կարծում է, որ կկարողանան հաջողությամբ ավարտին հասցնել դասընթացը:  

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ էմին Արիստակեսյանի

Տեսանյութը՝ Գայանե Ենոքյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին